Ինչո՞ւ Հայաստանն օգնություն չի ուղարկում Արցախ՝ հարցն անտրամաբանական է. Արթուր Հովհաննիսյան

Այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ լրագրողները «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանից հետաքրքրվեցին՝  Հայաստանը կարողացավ պայմանավորվել Թուրքիայի հետ, ճանապարհը բացել ու մարդասիրական օգնություն ուղարկել, ինչո՞ւ նույն կերպ չեն կարողանում պայմանավորվել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ՝  մարդասիրական օգնություն ուղարկելու Արցախ։

Պատասխանելու փոխարեն՝ Արթուր Հարությունյանն ասաց.

«Ես պարզապես ձեր հարցին չեմ արձագանքի, կխնդրեմ ձեր հարցը մի հատ նորից դնեք լսեք և ինքներդ ձեզ պատասխանեք, թե ինչու մարդասիրական օգնություն Հայաստանը չի կարողանում ուղարկել Արցախ, ով է փակել Լաչինը, ի՞նչ համատեքստ կա այնտեղ, ի՞նչ աշխարհաքաղաքական զարգացում կա, և մյուս կողմում՝ ինչի հետ եք բերում ու այս դեպքը համեմատում։ Կարծում եմ՝ իհարկե, ներողություն եմ խնդրում, հարցն անտրամաբանական է։ Էլի եմ կրկնում՝ լսեք ձեր հարցը և ինքներդ պատասխանեք ձեր հարցին»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս