168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ որևէ միջազգային մեխանիզմ չի կարող ապահովել արցախահայության անվտանգությունը, այն էլ՝ Ադրբեջանի կազմում։ Արցախն ու արցախահայությունը կարող են միայն մեկ դեպքում անվտանգ լինել՝ Պաշտպանության բանակով և Ադրբեջանից անկախ։