«Փաշինյանը շփոթված է. Նրա տերերը, զգալով համաշխարհային իրավակարգի մոտալուտ փոփոխությունը, շտապեցնում են նրան։ Նրանց անհրաժեշտ է Ռուսաստանի դեմ Հարավային Կովկասում երկրորդ ճակատ բացել։ Իսկ Փաշինյանը, կախված լինելով նրանցից, խոստումներ է տալիս ու կատարում նրանց կամքը»,- ասաց Ա.Գեղամյանը։
«Ամենևին պատահական չէ, որ այս բարդ իրավիճակում տեսնում ենք ԱԽ քարտուղար հեղինակազուրկ Արմեն Գրիգորյանի վոյաժներն ԱՄՆ-ում, այնտեղ բազմաթիվ հանդիպումներն ու պայմանավորվածությունները, այսինքն՝ նույն Միացյալ Նահանգները հասկանում է, որ Փաշինյանն այլևս սպառել է ժողովրդի կողմից իրեն սատարման ներուժը, նրան փոխարինող է փնտրում»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Օրեր առաջ Հաագայի միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի ձերբակալության միջազգային օրդեր էր տվել։ Բացի այդ, Դատարանը նաև Ռուսաստանի նախագահի երեխաների հարցերով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման օրդեր էր տվել։