Վերջին շրջանում նկատվում է արտահանման անկման տեմպերի խորացում։ Եթե տարեսկզբի 5 ամիսներին անկումը կազմել էր 3.7 տոկոս, արդեն 6 ամիսների արդյունքում հասել է 6.7 տոկոսի։
Իշխանությունները փորձում են տպավորություն ստեղծել, թե իբր ռուսական շուկայում հայկական ապրանքների համար ստեղծված արտահանման անհարմարությունները Հայաստանի տնտեսության կողքով են անցում։ Իբր այդ պայմաններում էլ տնտեսությունը շարունակում է արագացված տեմպերով աճեր։
Կրճատվել է նաև էլեկտրաէներգիայի արտահանումը։ Ոչ վաղ անցյալում, իրար հերթ չտալով, գլուխ էին գովում, թե անցած տարի Հայաստանից ավելի շատ էլեկտրաէներգիա է արտահանվել Վրաստան, քան նախորդ 10 տարիներին։ Հայտարարում էին, թե դա իրենց իրականացրած շուկայի ազատականացման արդյունքն է, արտահանողները հնարավորություն են ստացել ավելի պարզեցված մեխանիզմներով դա իրականացնել, ինչն էլ հանգեցրել է արտահանման ծավալների այդպիսի աճերի։
Կարճ ժամանակ առաջ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարեց, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հերթական՝ 11-րդ փաթեթով նախատեսվում է ընդլայնել արգելված այն ապրանքների ցանկը, որոնք Ռուսաստան են մտնում երրորդ երկրների միջոցով։