«Այնպես որ, ներկան համեմատելն անցյալի հետ ճիշտ չի լինի, եթե մենք խոսում ենք, որ երեկ են հանձնել, ապա նորից եմ ասում՝ երեկ ես ապրում էի այստեղ, և նման բան ասողները չեն ապրել այստեղ… Իսկ հիմա, որ նայում ենք, վտանգված ենք»:
Ջրաղացներ համայնքի ղեկավար Արսեն Հայրապետովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ նոր կառուցվող համայնքը դեռ անուն չունի, ժամանակավոր «Նոր գյուղ» են ասում, բայց ունեն տարբերակ, որն առաջիկայում կներկայացնեն Կառավարությանը:
Սա այն պահը չէ, որ ուժեղի մոտ միշտ թույլն է մեղավոր, ո՛չ։ Մենք ունենք պատմություն, հզոր ենք այդ պատմությամբ, մեր անցյալով, և յուրաքանչյուր հայ առաջին հերթին պետք է մտածի, որ չկա հայ ազգ՝ առանց Արցախ, չկա հայ ազգ՝ առանց Հայաստան, սա մեր պատմությունն է, և ես չեմ պատկերացնում՝ հայ լինենք և անցյալով խոսենք Արցախի մասին։