«ՔՊ-ականների շրջանում կոռուպցիոն ռիսկեր կան։ Օրինակ, Արմեն Փամբուխչյանի՝ 70-ն անց հայրը բանկից 4 միլիոն դոլարի վարկ է վերցրել, «Սպայկան» երաշխավոր է կանգնել։ Վաղարշակ Հակոբյանն ու Խաչատուր Սուքիասյանը Ծաղկաձորում 20 մլն դոլարի շինարարություն են անում։ ԱՆԻՖ-ի սկանդալը հիշենք։ Փաշինյանն այնպես է ասում՝ սխալվել ենք, կարծես ոչ մի խնդիր չկա։ Եթե իմպիչմենտը չհաջողվի, ընդդիմադիր դաշտը պետք է կոնսոլիդացվի մեկ ընդհանուր գաղափարի՝ երկիրը փրկելու շուրջ»,- ասաց Հովիկ Աղազարյանը:
Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վրդովվեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի՝ «ընկեր» դիմելաձևից։
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեւանի քաղաքապետարանի՝ ամեն երկուշաբթի հրավիրվող դիսպետչերականը երեկ չի կայացել: Աշխատակազմին հիմնավոր բացատրություն չեն տվել պատճառների մասին:
Օրերս մամուլը տեղեկացրեց՝ ՔՊ նախընտրական շտաբի պետի տեղակալների հարցը լուծվել է. Արտակարգ իրավիճակների նախկին նախարար, ՔՊ ակտիվ ներկայացուցիչ Արմեն Փամբուխչյանն է իրականացնելու այդ կարևոր հանձնառությունը, իսկ նրան այդ հարցում կօգնեն ՔՊ խմբակցության պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը և ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:
«Արտակարգ իրավիճակների նախարարության միջոցով Արցախ հումանիտար օգնություն չի ուղարկվել»,- այսօր Կառավարության նիստի ավարտից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը, ապա հավելեց, որ շուրջ մեկ ամիս առաջ հավելյալ 4 միլիարդ դրամ է հատկացվել Արցախին: