Լևոն Հովհաննիսյա՛ն, քուչի բազար եք տանում. իմ տիկտոկի հերոսը Սուրեն Գրիգորյանն է. Մեսրոպ Մանուկյան

Երևանի ավագանու նիստի ժամանակ ավագանու ընդդիմադիր «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը վրդովվեց Երևանի փոխքաղաքապետ Լևոն Հովհաննիսյանի՝ «ընկեր» դիմելաձևից։

Նա նշեց, թե քաղաքապետ Ավինյանից ակնկալում էր, որ փոխքաղաքապետին կսաստի. «Լևոն Հովհաննիսյա՛ն, քուչի բազար եք տանում, ինձ հետ «ընկեր»-ով եք խոսում, դա նշանակում է, որ դպրոցում առաջին դասարանից ավելի չեք բարձրացել։ Չփորձեք մյուս անգամ «պարոն Մանուկյանից» ավելի ուրիշ ձևով ինձ հետ խոսել։ Էդ պարագայում, եթե նեղվում եք, որ Ձեր անունը տալիս եմ, իմ տիկտոկի հերոս Սուրեն Գրիգորյանը կա՛մ ինձ պիտի սպաներ, կա՛մ պիտի կախվեր, ես պարբերաբար իրան քննադատում եմ»,- ասաց նա։

Մանուկյանը նշեց՝ երբ խոսում էր, որ քաղաքապետարանը սիրուն միջոցառում էր կազմակերպել, Հովհաննիսյանի դեմքին ժպիտ կար։

«Բայց երբ Ձեզ քննադատում են, էս պարագում ծանր եք տանում։ Չտեսա մի օր, որ Արմեն Փամբուխչյանին քննադատեի, էդ մարդը նեղվեր»,- ասաց նա։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Տեսանյութեր

Լրահոս