Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունները France 24-ին տված հարցազրույցում Բաքվի կեղծ «դատավարության» 20 տարվա և ցմահ ազատազրկման դատապարտված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության մասին և նրանց պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրելը, նյուրնբերգյան դատավարությամբ մահվան դատապարտված նացիստ առաջնորդների հետ համեմատելը զուտ քարոզչական հայտարարություններ են և քարոզչական պայքար Հայաստանի դեմ։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հետ հարցազրույցում ասել է Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արման Մելիքյանը։
Դիվանագետի խոսքով՝ Ադրբեջանի համար Հայաստանի խնդիրներն ավարտված չեն, և Բաքվի ռեժիմը շարունակելու է իր գործողությունները Հայաստանի դեմ։
Երեկ խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովում ներկայացրեց, թե ինչու է հայկական կողմը պարտվել պատերազմում, և այդ պարտությունը կանխելու համար ինչ է փորձել անել ինքն ու իր գլխավորած իշխանությունը։