Ֆիզիոթերապիան հիմնական ֆիզիկական գործոնների բուժիչ ազդեցությունն է օրգանիզմի վրա։ Դրա մեջ մտնում են հոսանքները, լույսը, ջուրը, ցեխաբուժությունը, ուլտրաձայնային թերապիան։ Կիրառվում է հենաշարժիչ համակարգի, մկանացավերի, ինչպես նաև նյարդաբանական ցավերի դեպքում, երբ դեղորայքով հնարավոր չի լինում կարգավորել։ Հոդացավերի, մեջքի ցավերի, շնչառական համակարգի հիվանդությունների (թոքաբորբ, բրոնխիալ ասթմա) ժամանակ ևս կիրառվում է։ Ուժեղացնում է իմունիտետը, և հիվանդներն ավելի արագ են վերականգնվում։
Բուժիչ նպատակներով մթերում են երկամյա տերևները, ճիշտ չորացրած հումքն ունի բաց կանաչ գույն։ Տերևը պարունակում է եթերային յուղ, դաբաղային և դառը նյութեր, խեժ, օրգանական թթուներ, տանին, կատեխին, ֆլավոններ, անտոցիաններ։