Կարեն Անդրեասյանին արդարացնելու օպերացիան Բարձրագույն դատական խորհրդում (ԲԴԽ) «բարեհաջող» ավարտելուց հետո Կարեն Անդրեասյանի ընկեր ու գործընկեր Գրիգոր Մինասյանը գրառում է արել դատավորներ Արթուր Ստեփանյանի և Սուրեն Անտոնյանի առնչությամբ ԲԴԽ որոշումների վերաբերյալ` լրագրողներին մեղադրելով անձնական շահերից ելնելով հոդվածներ գրելու մեջ, իսկ դատավորին՝ որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) շահարկել է իր և Կարեն Անդրեասյանի ընկերությունը (երևի կառավարության աշխատակազմում ընկերոջը տաղավար չեն տվել նկարահանումների համար, ինչպես Դատական դեպարտամենտում էր.- Գ.Ս.):
168.am-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Ազգային անվտանգության ծառայությունը (ԱԱԾ) Հայաստանի ազգային արխիվում ղեկավար խումբ է ձերբակալել թշնամուն նյութեր տրամադրելու համար:
Այս տարվա ապրիլի 22-ին Սահմանադրական դատարանը՝ Արման Դիլանյան, (նախագահող), Վահե Գրիգորյան, Հրայր Թովմասյան, Երվանդ Խունդկարյան, Հովակիմ Հովակիմյան, Էդգար Շաթիրյան, Սեդա Սաֆարյան, Արթուր Վաղարշյան կազմով, հրապարակել է 2024թ. հուլիսի 9-ին լիազորությունները դադարեցված դատավոր Արթուր Ստեփանյանի դիմումի հիման վրա որոշումը:
Փաստացի Արթուր Ստեփանյանի պարագայում առաջին անգամ կիրառվեց թիրախային կոմպլեքս ստուգման մոդելը: Սա աննախադեպ է հայկական իրականության մեջ: Երբևէ նման բան որևէ դատավորի նկատմամբ չէր կիրառվել: Արթուր Ստեփանյանին հատուկ ընտրել են, կոմպլեքս ստուգման ենթարկել՝ ֆորմալ ձևակերպելով՝ որպես քաղաքացու, տվյալ դեպքում՝ Դանիել Իոաննիսյանի հաղորդման հիման վրա հարուցված վարույթ, որպեսզի դադարեցնեն դատավորի լիազորությունները: