Ադրբեջանագետ, իրավաբան Արամ Փոլադյանը մանրամասն ուսումնասիրում է ադրբեջանական մեդիան և հատկապես այն հրապարակումները, որոնք արվում են ադրբեջաներեն լեզվով և դեռևս չեն թարգմանվում այլ լեզուներով:
«Ադրբեջանի ահաբեկչական ռազմաքաղաքական ղեկավարությունը գիտակցում է, որ մարդկության դեմ հանցագործություն կատարելը չի կարող չհանգեցնել պատասխանատվության: Սրան զուգահեռ՝ COP29-ին ընդառաջ Ադրբեջանի ղեկավարությունը ջանում է «մարդասեր» ձևանալ և փորձել խաղալ այն խաղը, որը իրենց թույլ կտա որպես քաղաքական մեծ թատերաբեմում դեռևս որոշ ժամանակ պատասխանատվության չենթարկված և բռնապետության անունը կրող երկիր հանդես չգալ»: