168.am-ի հետ զրույցում Արցախյան ազատամարտի մասնակից, «Արաբո» կամավորական ջոկատի հիմնադիր Մանվել Եղիազարյանը՝ Արաբոյի Մանվելը, ասաց, որ դժբախտաբար ՀՀ առաջին իշխանությունները փորձում էին այն ժամանակ էլ ինտեգրացիոն քաղաքականություն տանել, հաշտեցնել։
«Հարկավոր է անհապաղ կարգի բերել բանակը և ասել՝ եղբայր, պատերազմը տանուլ չենք տալու, այն պատերազմում էլ չենք պարտվել, դա բոլորն էլ գիտեն։ Պետք է տեր կանգնենք Արցախին, մեր հայրենիքին, թե չէ այս ռեգիոնում կմնանք՝ որպես աննամուս ազգ, ու ապրելու ենք գլխիկոր»,- շեշտեց Մանվել Եղիազարյանը։