Աղոթող մարդը միշտ ունի ներքին մի խաղաղություն, ուրախություն, որ այս աշխարհից չէ, այլ Աստծուց է գալիս, որի մասին ասաց Տեր Հիսուս. «Իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ» (Հովհաննես 14:27) և «Եկեք Ինձ մոտ, բոլոր հոգնածներդ ու բեռնավորվածներդ, և Ես ձեզ կհանգստացնեմ» (Մատթեոս 11:28): Աղոթող մարդու սրտի մեջ Աստված դնում է Սուրբ Հոգու առհավատչյան, որի մասին խոսում է Պողոս առաքյալը (Բ Կորնթացիներ 1:21-22): Դա Աստծու ներկայությունն է մարդու մեջ: Նման մարդը հավատալու համար այլևս արտաքին նշանների կարիք չունի, քանզի Աստված Ինքը բնակվում է նրա հոգում, ինչպես ասաց Տեր Հիսուս, թե՝ Երկնքի Աքայությունը ձեր մեջ է:
«Ներքևում կանգնած Նիկոլ Փաշինյանն ու իր պահակախումբը կարծել են, որ դա ոչ թե խնձոր է, այլ նռնակ, բոլորը պառկել են գետնին։ Խնձորը որևէ մեկին չի կպել, ի՞նչ վնաս պետք է պատճառեր խնձորը»,- ընդգծեց մեր զրուցակիցը։
Հայաստանի քաղաքական համակարգի ամենամեծ արատներից մեկն այն է, որ դրանում նվազագույն ներկայություն ունեն բանականությունը, միտքը, գաղափարները, ծրագրերը և այլն, ու առավելագույն կերպով ներկայացված են զգացմունքները՝ ատելությունը, նախանձը, սերը կամ հավատարմությունը, և այսպես շարունակ։
Բարձրաձայն դեռ չի հայտարարվում, բայց անուղղակիորեն հասկացվում է, որ սևերի ու սպիտակների այս տարանջատման սկզբունքով Թուրքիան ու Ադրբեջանը ևս դասվում են սպիտակների շարքին։
Հայրենասիրության հակառակը անհայրենիքությունը չէ, ինչպես ներկայացվում է սովորաբար։ Հայրենասիրությունը՝ երևույթի ոչ թե պաթոսիկ ու կենացային, այլ բովանդակային իմաստով, ենթադրում է գործողություն, նվիրում, ջանք, ներդրում, անհրաժեշտության դեպքում՝ զոհողություն։ Այսինքն՝ հայրենասիրությունը անհատի կամ անհատների խմբի/խմբերի կողմից պարտադիր ակտիվություն ենթադրող ապրում է, եթե խոսքը, կրկին, իրական և ոչ թե՝ ցուցադրական հայրենասիրության մասին է։ Մինչդեռ անհայրենիքությունը, որն ընդհանուր առմամբ ոչ այնքան դրական հատկանիշ է, այնուամենայնիվ, ավելի շատ պասիվ, ապատիկ հոգեվիճակ է, որևէ տարածության ու հանրույթի հետ չնույնականացվելու զգացում կամ հրաժարում սեփական պատկանելությունից։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար Սերգեյ Սմբատյանի կալանավորումն ունի բազմաթիվ շերտեր, որոնցից ընդամենը մեկը կարող է այս կամ այն չափով աղերսվել իրավական հարթության հետ։
Արցախն ու արցախահայությանը ատելուց հետո Նիկոլ Փաշինյանը հասարակությանը դրդելու է ատել նաև սյունեցիներին, ապա գալու է Վայոց ձորի բնակիչներին ատելու հերթը, դրան հետևելու է Սևանի ավազանի բնակիչներին ատելու հրահանգը… մինչև հերթը հասնի Երևանին, որտեղ բոլորն արդեն կատեն բոլորին, իսկ եթե ատելության պակաս զգացվի, դա հեշտությամբ կլրացնեն ադրբեջանցիները, որոնց հանդեպ Նիկոլ Փաշինյանը տածում է սեփական հայրենակիցներին ատելուն հակադարձ համեմատական կարգով աճող գորովանք։
«Առանց ներքին համերաշխության ոչ մի համախմբում չի լինի, տեսականորեն անհնարին է»,- «Համախմբումը՝ որպես հայկական օրակարգ» թեմայով քննարկման ընթացքում ասաց ԱԺ նախկին պատգամավոր Արման Աբովյանը։ Նա, սակայն, հավելեց՝ ներքին համերաշխությունը չի նշանակում համակերպում. հնարավոր չէ համակերպվել այս կամ այն գործընթացի հետ, որը վտանգում է երկրի անվտանգությունը։ «Բայց դրա հետ մեկտեղ՝ ներքին համերաշխության հիմնական գործառույթը հենք դառնալն է […]