Երեկվանից մարտական գործողություններ են սկսվել։ Իմ կոչն է բոլորին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, բոլորս միահամուռ ուժերով մեր առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին համատեղ լուծումներ տանք։ Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Երևաննախագիծ» ՓԲԸ տնօրեն Սուրեն Օհանյանը նախ տեղեկացրեց, որ նույն առաջադրանքը, բայց ժամկետային առումով՝ մինչև 2030 թվականը զարգացման հեռանկարով հաստատվել է ավագանու 2020թ. դեկտեմբերի որոշմամբ: Ըստ էության, նրա խոսքով, էական ոչ մի բան չի փոխվել, բացի մի քանի խմբագրական խնդիրներից:
Երևանի ավագանին այսօր՝ սեպտեմբերի 13-ին, օրակարգում ընդգրկված 27 հարցի փոխարեն քննարկեց 5 հարց՝ պայմանավորված հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակով:
Երևան քաղաքի ավագանու 9-րդ նստաշրջանի 1-ին նիստը կկայանա սեպտեմբերի 13-ին: Օրակարգում ընդգրկված է 27 հարց, որից 21-րդը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանին Երևանի փոխքաղաքապետ նշանակելու մասին է:
Երևանի ավագանու սեպտեմբերի 13-ի նիստում քննարկման է ներկայացվելու «Անհատույց օգտագործման իրավունքով գույք տրամադրելու մասին» Երևան քաղաքի ավագանու որոշման նախագիծը, որն ընդունվելու դեպքում Երևանի քաղաքապետին կթույլատրվի Երևան համայնքի սեփականություն հանդիսացող 54 վերելակ անհատույց օգտագործման իրավունքով անժամկետ տրամադրել Երևան քաղաքի բազմաբնակարան շենքերի կառավարման մարմիններին: