«Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ աթոռի համար, տղերք, կռիվ մի արեք, կռիվ արեք հողի համար, որ այդ աթոռը կարողանաք դնել». Հրաչյա Սարգսյան

Երեկվանից մարտական գործողություններ են սկսվել։ Իմ կոչն է բոլորին՝ անկախ քաղաքական դիրքորոշումներից, բոլորս միահամուռ ուժերով  մեր առջև ծառացած խնդիրներին, մարտահրավերներին համատեղ լուծումներ տանք։ Երևանի ավագանու նիստի ժամանակ հայտարարեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։

«Ինչպես Վազգեն Սարգսյանն էր ասում՝ աթոռի համար, տղերք, կռիվ մի արեք, կռիվ արեք հողի համար, որ այդ աթոռը կարողանաք դնել:  Մենք արդեն մի անգամ այս փորձությունը ունեցել ենք, պետք է այդ սխալներից դասեր քաղենք, փորձենք համատեղ ուժերով այդ խնդիրը լուծել: Մեր մեջքին կանգնածը միայն մեր բանակն է, մենք մեր հույսը պիտի դնենք մենակ մեր բանակի վրա: Դա արդեն պատմությունը և վերջին տարիներին եղած տարբեր իրադարձությունները, որպես այդպիսին, մեզ թույլ են տվել, որ այդ եզրակացությանը գանք: Այդ իսկ պատճառով կոչ եմ անում բոլորին, որպեսզի համատեղ ուժերով այդ խնդիրը լուծենք՝ անկախ քաղաքական պատկանելիությունից, անկախ տարաձայնություններից, քանի որ միայն համատեղ կարող ենք այդ խնդիրները լուծել, և ընդհանրապես, կարծում եմ՝ ՀՀ-ում այս դժվարին ժամանակահատվածում պառակտումներ պետք չեն»,- հավելեց քաղաքապետը։

Տեսանյութեր

Լրահոս