Այսօր վաղ առավոտյան Ազգային անվտանգության ծառայության դիմակավորված աշխատակիցները ներխուժել են Գագիկ Ծառուկյանի առանձնատուն և նրա բիզնես ընկերություններ՝ խուզարկությունների: «Բարգավաճ Հայաստան» կուսակցության (ԲՀԿ) խոսնակ Իվետա Տոնոյանը տեղեկացրել է, որ խուզարկություն է իրականացվում Գագիկ Ծառուկյանի տանը:
Երևանի «Արարատ» կոնյակի-գինու-օղու կոմբինատի աշխատակիցները տեղյակ չեն` ինչ է կատարվում ձեռնարկության ներսում։ Ժամը մոտավորապես 08:00-08:30-ից եկել են, որևէ մեկին ներս չեն թողնում:
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերը Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանն ու Արագածոտնի թեմի Հովհաննավանքի քահանա, Կարմրավորի և Արուճի հովվության հոգևոր սպասավոր Տեր Մանուկ քահանա Զեյնալյանն են։
Պաշտոնաթողությունը դեռ չհաստատված նախարարը 6 բանկերում բանկային հաշիվների տպավորիչ մնացորդներ է հայտարարագրել, որոնք տարեվերջին ունեցել են հետևյալ տեսքը․ € 119,310, $ 108, € 396, ֏ 17,923,000, $ 480,000, € 58,980, իսկ ոչ պակաս տպավորիչ կանխիկ միջոցները, որոնք տարեվերջին աճեր են ունեցել, կազմել են 15,000,000 դրամ (տարեսկզբի 10,000,000 դրամի փոխարեն), € 4,000 (տարեսկզբի՝ 2000 եվրոյի փոխարեն) և 20 հազար ԱՄՆ դոլար։
«Շնորհակալ եմ ոստիկանությանը պետական կարգը պահպանելու համար». այս հայտարարության հեղինակը ՔՊ-ական պատգամավոր Արթուր Հովհաննիսյանն է։ Հունիսի 12-ին ՔՊ-ականը շնորհակալություն էր հայտնել ոստիկաններին, երբ նրանք ՀՀ քաղաքացիների ուղղությամբ կիրառել էին հատուկ միջոցներ, որոնց տեսակների մասին, ի դեպ, ՆԳՆ-ն դեռևս ծառայողական քննություն է իրականացնում։
«Շատ վատ կարծիք ունեմ այս գործի հետ կապված, դատական պրոցեսը ցույց կտա, որ սա մի կենդանու ֆանտազիայի արդյունքն է, և դատական պրոցեսի ժամանակ հերթով կժխտվի այս ամենը»,- այսօր դատական նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը: Հարցին՝ դուք նախկինում ասում էիք, որ որևէ արկածախնդրի թույլ չեք տա գա և մեր երկրի […]