Մի տխրություն կա՝ թաքնված այդ մարդկանց մեջ։ Ոչ թե ափսոսանք, այլ խղճի խայթ։ Չեմ մեղադրում գնացողներին, չեմ էլ արդարացնում։ Որ խորանում ես՝ շատ լուրջ խնդիրներ են ունենում մարդիկ, որ գնում են․ կա սկզբունքայնության հարց։ Անդրանիկ սարկավագը, օրինակ, պետության հետ խնդիրներ ունի, իր տունն են քանդում։ Ընկած է բյուրոկրատական քաշքշուկի մեջ։ Մարդ է, ում ձեռքերի վրա պետք է տանեին։ Համառորեն մնում է այստեղ, բայց որ վաղը գնա՝ ոչ մի ձև չեմ կարող մեղադրել։
Աշուղական արվեստը ժողովրդապրոֆեսիոնալ ստեղծագործական և կատարողական արվեստ է, որը հատուկ է աշուղներին։ Աշուղ են համարվում ժողովրդական այն ստեղծագործողները, որոնք երգի խոսքն ու երաժշտությունը կատարում են որևէ երաժշտական գործիքի նվագակցությամբ (քամանչա, սազ, թառ և այլն)։ Աշուղական արվեստի մասին զրուցել ենք Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլի աշուղ Րաֆֆի Հակոբյանի հետ։
Միշտ ցանկացել եմ մասնակցել The Voice-ին, բայց թե ի՞նչ պետք է երգեի, չգիտեի։ Սա՝ 18 տարեկանում։ Բայց 10 տարի անց, երբ մեծացա, արդեն մտածեցի, թե ինչ կարող եմ անել։ 2021թ․ սկզբին, 44-օրյա պատերազմի ժամանակ, երբ ոչ ոք Ֆրանսիայում չգիտեր, թե ինչ է կատարվում Հայաստանում, որոշեցի մասնակցել մրցույթին ու երգել հայերեն, որովհետև շատ զայրացած էի։ Մի քանի երգ ուղարկեցի, ու միանգամից համաձայնեցին։ Մրցույթի մասնակցելու արդյունքում միանգամից 7 միլիոն դիտող իմացավ Հայաստանի ու այնտեղ կատարվողի մասին։ Շատ էին գրում, հարցնում, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ու ես հորդորում էի այցելել ու սեփական աչքերով տեսնել։