Հայաստանի Հանրապետական կուսակցությունը (ՀՀԿ) նախաձեռնել է մարզերի բնակիչների հետ հանդիպումների շարք, որոնց ընթացքում նրանք քննարկում են Հայաստանի առջև ծառացած անվտանգային մարտահրավերները, սոցիալական և տնտեսական խնդիրները, լսում նրանց դիտարկումներն ու մտահոգությունները։
«Երկիրն այս պահին փաստացի կառավարվում է մի խումբ մարգինալների կողմից, որոնք փորձում են ներկայացնել՝ իբր իրենք մեծամասնություն են»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:
«Երրորդ Հանրապետությունը, որի հիմնադիրներից է նաև Աշոտ Նավասարդյանը, Հանրապետականը, այլևս գոյություն չունի, որովհետև Երրորդ Հանրապետության հիմքն Արցախյան շարժումն էր, հայկական Արցախն էր, իսկ այսօրվա կառավարիչները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, արդեն տարիուկես է՝ հրապարակային հրաժարվել են Արցախից, Արցախը հաջողությամբ ճանաչել են Ադրբեջանի մաս, հիմա էլ բյուջե են քննարկում, որտեղ Արցախի մասին ոչ մի տող չկա»,- ասաց Շարմազանովը։
Աշոտ Նավասարդյանը մահացել է 1997թ. նոյեմբերի 3-ին, սրտի կաթվածից: Թաղված է «Եռաբլուր» փառքի պանթեոնում:Հետմահու պարգևատրվել է 1-ին աստիճանի «Մարտական խաչով»: