«Երկիրն այս պահին կառավարվում է մի խումբ մարգինալների կողմից. այդ պահը երկար չի տևելու». Մամիջանյան

«Երկիրն այս պահին փաստացի կառավարվում է մի խումբ մարգինալների կողմից, որոնք փորձում են ներկայացնել՝ իբր իրենք մեծամասնություն են»,- «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողներին ասաց ՀՀԿ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

ՀՀԿ գործիչները Եռաբլուր են այցելել ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի մահվան տարելիցի առիթով։

Հայկ Մամիջանյանը վստահեցրեց՝ իրականում Հայաստանում մեծամասնություն են այն մարդիկ, որոնք կիսում են ՀՀԿ հիմնադիր նախագահ Աշոտ Նավասարդյանի գաղափարները։

«Իրենք ընդամենը մի խումբ մարգինալներ են, որոնք այս պահին իշխանություն են. այդ պահը երկար չի տևելու, ես դրանում վստահ եմ»,- հավելեց հանրապետական գործիչը:

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930