«Ասել եմ՝ ինձ չջղայնացնեն, նաֆարիս կտանեմ Կառավարության մոտ, կամ այս ընկերության մոտ կիջեցնեմ, թող պահեն, հոգսերը հոգան, տեսնեմ՝ կկարողանա՞ն։ Թողեք ապրենք, էլի, մեր քրտինքով»,- եզրափակեց Աշոտ Զաքարյանը։
«Նիկոլ Փաշինյանը վերջերս եկել էր մեր մարզ, ճանապարհին կանգնեցրեցինք, որ խնդիրը քննարկենք նրա հետ, մեզ կողքից ասում էին՝ բան մի ասեք։ Լավ, չենք ասում, թող հողն էլ խլեն, տունն էլ, մի «թուլաբաժին» տան, ձայներս կտրենք՝ ապրենք, այսպե՞ս են ուզում անենք։ Դարձել ենք անտեր ժողովուրդ, ով ինչ ուզում՝ այնպես անում է։ Գյուղը ջլատել են, բայց մի բան հստակ է՝ ես իմ հոր տղան եմ, ես իմ հողը որևէ մեկին չեմ տալիս, թող փորձեն վերցնեն»։
Փետրվարի 19-ին 168.am-ը հեռախոսազանգի միջոցով ՀՀ ռազմական ոստիկանության պետ Աշոտ Զաքարյանից փորձել էր տեղեկություն ստանալ՝ ի՞նչ փուլում է Ներքին Հանդում հայ դիրքապահների կրակել-չկրակելու հետ կապված հետաքննությունը, և ի՞նչ է պարզվել: Նա, սակայն, առաջարկել էր դիմել ՀՀ ՊՆ խոսնակին՝ «բոլոր հարցերն ուղղեք մամուլի և լրատվության վարչությանը», թեպետ, ինչպես հայտնի է՝ հաղորդագրությունը տարածել է Ռազմական ոստիկանությունը:
Փետրվարի 12-ին ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել էին, թե Հայաստանն իբր նույն օրը ժամը 13:37-ի սահմաններում Զանգելանի շրջանի (Կովսականի) ուղղությամբ խախտել է հրադադարի պահպանման ռեժիմը, ինչի հետևանքով Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայության զորքերից մեկ զինծառայող վիրավորվել է: