Սուտ է՝ հրաժարական չեմ տալու. Գրիգոր Մինասյան

ՀՀ Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն այսօր Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ քրեակատարողական ծառայության պետն ազատվել է սեփական դիմումի համաձայն։

Հարցին, թե արդյոք նա չի՞ ազատվել այն պատճառով, որ Դավիթ Տոնոյանին թույլ է տվել, մինչև ԱԺ քննիչ հանձնաժողով ներկայանալը, տեսակցել մոր հետ, Մինասյանը մանրամասնեց

«Մենք իրար հետ երևի արդեն մեկ տարի աշխատել ենք։ Այդ դրվագի հետ կապված որևէ մեկնաբանություն չեմ կարող անել, կա մեր վերահսկողական վարչության կողմից բացված գործ, որն ուսումնասիրում ենք, հենց այդ դրվագի հետ կապված նրբությունները, բայց դրա հետ կապված չէ»,- նշեց Գ. Մինասյանը։

Հաջորդ հարցին՝ ինչո՞ւ աշխատանքից հանեցին պրոբացիոն ծառայության պետին, Արդարադատության նախարարը պատասխանեց, որ նա ևս իր սեփական դիմումի համաձայն է հեռացել։ Լրագրողի ճշտող հարցին, թե բոլորն իրենց սեփական դիմումի համաձա՞յն են ազատվում աշխատանքից, Արդարադատության նախարարը հակադարձեց.

Կարդացեք նաև

«Բնականաբար, ոչ մեկին ոչինչ չենք ստիպում, աշխատանքային նորմալ մթնոլորտ է, և եթե որևէ նոր ստանդարտին մարդիկ չեն հարմարվում, իրենք որոշում են կայացնում գնալ այլ աշխատանքի, բայց որևէ ստիպողական կամ այլ երևույթներ չկան»։

Ինչ վերաբերում է իր հրաժարականին, Գրիգոր Մինասյանը նկատեց.

«Սուտ է, և հերյուրանքներ են»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս