«Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու «օվերտոնի պատուհանը» բացվեց գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելով, ապա Գագիկ Ծառուկյանին։ Հասանք 2023թ․գեներալ Սեյրան Օհանյանին և պրոֆեսոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Հիմնականում ճղճղան կանայք ձևակերպումներով հարցեր էին կարդում, և երբ նայում ես որպես իրավաբան, հասկանում ես, որ մարդիկ անձեռնմխելիությունից զրկելու են պատգամավորի և առհասարակ չեն հասկանում, թե ինչ ասել է՝ անձեռնմխելիություն»,- ասաց իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ընթացքում:
«Մենք շաբաթ օրը եղել ենք Վարդենիսում, այցելել ենք զոհվածի ընտանիքի, որի մարմինը սեպտեմբերի 13-ի մարտական գործողություններից հետո մնում է միջդիրքային հատվածում, և այն մինչև օրս չեն կարողանում հանել»,- շեշտեց Սեյրան Օհանյանը։