ՔՊ-ական պատգամավորները չեն էլ հասկանում՝ ինչ է նշանակում անձեռնմխելիություն. Ռոբերտ Հայրապետյան
«Պատգամավորներին անձեռնմխելիությունից զրկելու «օվերտոնի պատուհանը» բացվեց գեներալ Մանվել Գրիգորյանին անձեռնմխելիությունից զրկելով, ապա Գագիկ Ծառուկյանին։ Հասանք 2023թ․գեներալ Սեյրան Օհանյանին և պրոֆեսոր Արմեն Չարչյանին անձեռնմխելիությունից զրկելուն։ Հիմնականում ճղճղան կանայք ձևակերպումներով հարցեր էին կարդում, և երբ նայում ես որպես իրավաբան, հասկանում ես, որ մարդիկ անձեռնմխելիությունից զրկելու են պատգամավորի և առհասարակ չեն հասկանում, թե ինչ ասել է՝ անձեռնմխելիություն»,- ասաց իրավապաշտպան Ռոբերտ Հայրապետյանը «Իրավական տեռոր՝ կենսական վտանգների շեմին» քննարկման ընթացքում:
Նա նշեց, որ շատ հարցեր քննարկման առարկա չեն դառնում, և եթե անգամ այդ գործերով կայացվեն արդարացման որոշումներ, միևնույն է, դա ոչ ոքի չի հետաքրքրում։
«Հանրությունը դեռևս 2018թ․ էյֆորիայի տակ է, կարծում է՝ բերեցին, Մոնումենտի դղյակների բանալիները վերցրեցին, հես ա երբ գնան հաց առնելու՝ գրամը քչացրած և թանկացրած հացի հետ տալու են նախկին թալանչու դղյակի բանալին։ Հանրությանը չի հետաքրքրում, երբ «Գոլդեն Փելեսը» նվիրեցին պետությանը, բիզնեսը կորավ, քաղաքացիները մնացին անգործ։ Հասարակությանն էլ հետաքրքիր չէ, որ ծնվել է մի նոր օլիգարխ, ով նախկին իշխանությունների հետ կապ չունի, սերտաճած է այս իշխանության հետ, գնել է «Գոլդեն Փելեսը», հետո՝ Հովիկ Աբրահամյանի Մոնումենտի դղյակը»,- նշեց իրավապաշտպանը։
Մանրամասները՝ տեսանյութում