Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի վրա տարբեր ուղղություններով հարձակման հետևանքով հայկական կողմը թշնամու ագրեսիայի հետևանքով ունի 28 անհետ կորած զինծառայող։ Այս թիվն օրերս պաշտոնապես հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին։
168.am-ի հետ զրույցում «Անհայտ կորած ազատամարտիկների խորհուրդ» հ/կ նախագահ Ռիմա Առաքելյանը, ում որդին՝ Շահեն Առաքելյանը, անհետ կորել է Արցախի առաջին պատերազմի ժամանակ, ասաց, որ Արցախյան ազատամարտից անմիջապես հետո Ադրբեջանից պահանջել են վերադարձնել իրենց որդիներին, եթե նրանք զոհվել են, ապա վերադարձնեն դիերը։
Աստանայում Ասիայում փոխգործակցության և վստահության ամրապնդման միջոցառումների գագաթնաժողովում Ադրբեջանի նախագահը կրկին հիշել է Արցախյան առաջին ազատամարտում անհետ կորած ադրբեջանցի զինվորների մասին և բողոքել, թե իբր Հայաստանը պետք է Ադրբեջանին տեղեկատվություն տրամադրի նրանց ճակատագրի և «զանգվածային գերեզմանների» ճշգրիտ վայրերի մասին։
«Սուրմալու» առևտրի կենտրոնում երեկ երեկոյան դադարեցված որոնողափրկարարկան աշխատանքներն այսօր առավոտյան Ժամը 8։30-ին վերսկսվել են։ Այս մասին դեպքի վայրում լրագորղների հետ ճեպազորւյցում տեղեկացրեց Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը։
Անհետ կորած համարվող զինծառայողների ծնողներն այսօր 168.am-ի հետ զրույցում դժգոհեցին հենց Դատաբժշկական և գիտագործնական կենտրոնի աշխատանքից, մասնավորապես՝ կառույցի ղեկավար Մշեր Բիշարյանից, որը, իրենց խոսքով՝ մասունքներն այնքան պահեց, մինչ «կաշա» սարքեց։
«Կարծում եմ, որ փրկարարները պետք է ավելի շատ լինեին, կամավորներն էին շատ-շատ, երբեմն՝ իրար խանգարում էինք, գուցե որոշ տեղերում պետք է ավելի շատ փրկարարներ լինեին, քան կամավորներ, գուցե որոշ տեղերում փրկարարների աշխատանքը չէր երևում, որովհետև իրենք աշխատում էին այլ գծում, բայց ամեն դեպքում մարդկանց առաջին հերթին արդյունքն է հետաքրքրում: Արդյունքի համար պետք է այդ ամենը ավելի լավ կազմակերպված լինի»:
Նախորդ ամիս՝ հունիսի 9-ին, Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Գորիսի նստավայրում՝ նախագահությամբ դատավոր Մուշեղ Արամյանի, մեկնարկեց ՀՀ զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Անդրանիկ Մակարյանի, Պաշտպանության նախարարության N զորամասի հրամանատար Արսեն Աբգարյանի, այդ ժամանակ զորամասի հրամանատարի պարտականությունները ժամանակավոր կատարող Սարգիս Կուլակչյանի և զորամասի համալրման բաժանմունքի պետ Էլլադա Հարությունյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատավարությունը։