ՀՀ-ն, եթե չեմ սխալվում, ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից դժգոհ էր նաև նման հայտարարությունների պատճառով, սակայն ներկայումս, երբ ՀՀ-ն հեռանում է Ռուսաստանից դեպի Արևմուտք, կրկին հայտարարությունները նման բնույթ են կրում, իսկ անվտանգության երաշխավոր բացարձակ չկա։ Լավ, թե վատ, երբ հայ-ռուսական հարաբերությունները բնականոն բնույթ էին կրում, ՌԴ-ն իր գործառույթները միջնորդի և երաշխավորի կատարում էր լավ։ Ներկայումս այդ տեղը չի լրացնելու Արևմուտքը երբեք»,- ասաց Եվսեևը։ Նա ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ ԵՄ դիտորդները հայտարարում են, թե կուտակումներ, տեղաշարժեր հայկական կողմում չկան, իսկ Ադրբեջանը կրկին նույնը շարունակում է։