Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանի Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանն Ադրբեջանի կողմից Արցախը շրջափակելուց մեկ օր անց՝ 2022 թվականի դեկտեմբերի 13-ին, Մոսկվայից վերադարձել էր Հայաստան՝ իր հնարավորությունների սահմաններում Արցախին օգնելու համար։
168.am-ը Աղանուս համայնքի ղեկավար Արտակ Աբրահամյանից հետաքրքրվեց՝ Բերձորի այլընտրանքային ճանապարհը կառուցելու դեպքում, նպատակ ունե՞ն վերադառնալու գյուղ, և պատերազմից հետո ի՞նչ վիճակում են թողել գյուղը։