«Հետպատերազմյան ընթացքում ՀՀ-ն գրեթե որևէ հարցում Ադրբեջանի հետ բանակցություններում իր օրակարգը չի կարողացել հաստատել։ Թերևս, մեծ ոգևորությամբ խոսում են Ալմաթիի հռչակագրից, սակայն այդ պայմանավորվածության կայունությունը ցույց կտա ժամանակը։ Իսկ գործընթացն իրականում Հայաստանի համար բարդ, ծանր է թվում։ Վստահ եմ, որ սրանում իր դերակատարությունն ունի նաև ՀՀ արտաքին քաղաքականությունը, շրջադարձը, Հայաստանի՝ Ռուսաստան-Արևմուտք ընտրությունից և դրա հետևանքներից փորձում է օգտվել Ադրբեջանը»։
«Հերթական մանիպուլյացիան է։ 1994 թվականի շփման գիծը միջազգայնորեն ճանաչված գիծ է»,- ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը 168.am-ի հետ զրույցում այսպես է արձագանքում իշխանությունների կողմից Ալմա Աթայի հռչակագրին հղում տալու քաղաքականությանը և, մասնավորապես, այս առնչությամբ ԱԺ փոխնախագահ, ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանի հայտարարություններին։
«Այս ամենում որևէ ճիշտ բան չկա. բացարձակ ստեր են և չեն արտացոլում իրականությունը։ Ալմա Աթայի հռչակագիրը չի կարող նման կերպ մեկնաբանվել։ Այդ հռչակագրով սովետական սահմանները չեն ճանաչվել. ճանաչվել են սահմանները, որոնցով երկրները ստորագրել են այդ հռչակագիրը։ Հայաստանն էլ ստորագրել է Արցախի հարցը բացառող հայտարարությամբ, իսկ Ադրբեջանը միացել է հռչակագրին 1993 թվականին։ Բացի այդ, Ալմա Աթայի հռչակագիրը սահմանազատման, սահմանագծման համար որևէ շրջանակային պայմաններ չի ստեղծում. դա ուղղակի սուտ է»։
«Դա համակարգային գործընթաց է և, արևմտյան պատկերացմամբ, բաղկացած է բազմաթիվ տարրերից՝ բոլոր հակամարտությունների կարգավորում, ՌԴ ներկայության դուրսբերում։ Այս բոլոր մասերով ՀՀ քաղաքականությունը համապատասխանում է արևմտյան շահերին։ Այս դեպքում Արևմուտքի համար էական չէ, թե ինչ է զիջում կամ չի զիջում Հայաստանը, կարևորը կարգավորումն է, խնդիրների վերացումը, ինչն էլ իբրև թե փորձում է անել ՀՀ իշխանությունը։ Թեև զիջումները երբեք երկարատև ու կայուն խաղաղության չեն բերում, խաղաղություն ձևավորվում է հավասարակշռությամբ և փոխզիջումներով։ Ուստի այս ամենն ունի հստակ բացատրություն»,- ասաց վերլուծաբանը։
Արցախյան շարժման 35-րդ ամյակին նվիրված «Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» խորագրով գիտագործնական համաժողովի ընթացքում հնչած գաղափարները, քննարկված թեզերն այսօր համաժողովի կազմակերպիչներն ամփոփեցին համատեղ հայտարարությամբ: