«Մասիս Մելքոնյանը դուրս չի եկել դատավորի կաշվից: Նիստի ժամանակ, երբ դիմում էր Լևոն Քոչարյանին, առոգանությամբ և խաղաղված հոգով ասում էր՝ մեղադրյալ Լևոն Ռոբերտի Քոչարյան: Զգացվում էր՝ իր հոգին ինչպես է փառավորվում, որ, ի վերջո, Քոչարյան ընտանիքից մեկին էլ ինքը կալանավորեց»,- ասաց Ալեքսանդր Կոչուբաևը:
«ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու՝ Լևոն Քոչարյանի վերաբերյալ քրեական վարույթում չկա ոչինչ, որը կարող է բավարարել մեղադրանքի կողմից ներկայացվող պահանջներին, մենք գործ ունենք բացառապես քաղաքական մոտիվի հետ, սա արտաիրավական քրեական հետապնդում է»,- այսօր Երևանի քրեական դատարանի Ավան և Նոր Նորք նստավայրի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Լևոն Քոչարյանի պաշտպանական թիմի անդամ Ալեքսանդր Կոչուբաևը։