Տարածաշրջանում իրական խաղաղությունն ու երկարատև կայունությունը պահանջում է արդարության վրա հիմնված, հավասարակշռված և կողմերի համար ընդունելի լուծումներ, ոչ թե հարկադրանքի և աշխարհաքաղաքական առևտրի վրա կառուցված և պարտադրված մնացորդային արդյունքներ:
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հարցազրույցում հնչեցրած հայտարարություններին, մասնավորապես, որ՝ «Հայաստանն օկուպացրել էր 7 շրջաններ», ասաց.