Երեկ անդրադարձել ենք Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 80-ամյակին նվիրված տոնական զորահանդեսին ՀՀ զինված ուժերի չմասնակցելու հանգամանքին։ ՀՀ պաշտպանական գերատեսչությունն ավելի վաղ խուսափել էր պատասխանել 168.am-ի՝ արդյոք հայկական զորախումբ մասնակցելո՞ւ է մոսկովյան զորահանդեսին, թե՞ ոչ հարցմանը:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդել են, որ գեներալ-մայոր Ակիֆ Պիրվերդիևը նշանակվել է Ադրբեջանի ԶՈՒ 4-րդ բանակային կորպուսի (Բաքու) հրամանատար՝ փոխարինելով գեներալ-մայոր Մունասիբ Բաբաևին. նրա ազատման մասին տեղեկություններ շրջանառվել էին դեռ անցած տարի: