«Ցավոք, ոչ միայն չկատարելն է խնդիրը, այլև որոշման բովանդակությունն աղավաղելն է, որի դեմ ՀՀ բոլոր պետական լիազոր մարմիններն իրականացնեն համապատասխան հակընդդեմ պայքար և ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը։ Իսկ հետևող գործընթացները, բնականաբար, գիտեք, ՄԱԿ-ի Անվտանգության խոորհուրդն է այն հարթակը, որը նմանատիպ հարցեր քննարկելու համար լավագույն տեղն է։ Եվ պետք է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները տանել, որպեսզի հարցը մտնի Անվտանգության խորհրդի օրակարգ։
«Սա ինքնին տիտղոսային հռչակագրային հաղթանակ է ու այդ հաղթանակն առաջին հերթին իրավական հիմք է դիվանագիտական ու քաղաքական էլիտայի կողմից օգտագործելու համար, այսինքն՝ բանակցություններում այն կարող են օգտագործել՝ որպես հաղթաթուղթ։