Գործ ունենք մի ռեժիմի հետ, որը խուսափում է միջազգային գործընթացներից. Եղիշե Կիրակոսյան

Այսօր խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում Մարդու իրավունքների եվրոպական դատարանում ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը խոսելով Հաագայի դատարանի՝ փետրվարի 22-ին կայացրած որոշման մասին, և ի պատասխան հարցի՝ ինչո՞ւ Ադրբեջանը չի կատարում այդ որոշումը, ասաց, որ Ադրբեջանի վարքագիծն ամբողջությամբ իր տրամաբանությամբ հակասում է միջազգային իրավունքին։

«Ցավոք, ոչ միայն չկատարելն է խնդիրը, այլև որոշման բովանդակությունն աղավաղելն է, որի դեմ ՀՀ բոլոր պետական լիազոր մարմիններն իրականացնեն համապատասխան հակընդդեմ պայքար և ներկայացնեն որոշման իրական բովանդակությունը։ Իսկ հետևող գործընթացները, բնականաբար, գիտեք, ՄԱԿ-ի Անվտանգության խոորհուրդն է  այն հարթակը, որը նմանատիպ հարցեր քննարկելու համար լավագույն տեղն է։ Եվ պետք է շարունակել այդ ուղղությամբ աշխատանքները տանել, որպեսզի հարցը մտնի Անվտանգության խորհրդի օրակարգ։

Բացի դրանից, երկկողմ մակարդակում տարբեր գործընկեր պետությունների հետ աշխատել, հարցն անընդհատ բաց պահելու, նաև միջազգային հանրությանը՝ որոշման բովանդակության աղավաղման փորձերն Ադրբեջանի կողմից կանխելու համար»,- նշեց Եղիշե Կիրակոսյանը։

Միաժամանակ նա ընդգծեց, որ տեղյակ է, որ ԱԳՆ գործընկերներն այդ ուղղությամբ աշխատում են։

Կարդացեք նաև

«Հաագայի դատարանի որոշմանը չվերաբերվենք որպես լոկալ կամ ներպետական դատարանի որոշում, որովհետև շատ տարբեր են։ Միջազգային դատարանների որոշումներն իրենց բովանդակությամբ շատ տարբեր են։ Ցավոք, մենք գործ ունենք մի ռեժիմի հետ, որն ամեն ինչ անում է, հնարավոր բոլոր միջոցները ձեռնարկում է՝ խուսափելու համար միջազգային իրավական գործընթացներից և իր ագրեսիվ քաղաքականությունը շարունակելու համար»,- շեշտեց Եղիշե Կիրակոսյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս