Բաժիններ՝

Ադամին պատվիրանը տրված ժամանակ Եվան ստեղծվա՞ծ էր

Ստեղծված էր, և պատվերը երկուսի համար տրվեց: Բայց Ադամը իմաստուն և կնոջ վրա գերիշխան լինելով՝ պատվիրանը նրան տրվեց: Ադամը պարտավոր էր ուշադիր լինել, որ Եվան պատվիրանին հակառակ չգործեր, նույնպես Եվան պարտավոր էր Ադամի կողքից չհեռանալ, որի պատճառով էլ Դրախտում մենակ շրջելու ժամանակ խաբվեց:

Եվ եթե Ադամը նրան հանդիմանելով չլսեր նրան, ոչ մի վնաս չկար, ինչպես որ Եվայի կերած ժամանակ մերկ լինելը չզգացին, չմերկացան, սակայն Ադամի ուտելուն պես մերկ լինելը իմացան (Ծննդ Գ 7):

Շատ մեծ խոհեմություն է հարկավոր կանաց սեռին կառավարելու համար, որովհետև եթե նրանց իրենց ցանկությանը թողնես, շատ անգամներ անվայելուչ ընթացքի և վարքի հակվելով՝ իրենց և ուրիշների դժբախտության պատճառ են լինում:

Պողոս եպս. Ադրիանուպոլսեցի, «Զանազանութիւն հինգ դարուց», Հատոր Ա, Վաղարշապատ, 1902

Կարդացեք նաև

surbzoravor.am

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս   Օգոստոս »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031