Մետրոյի Գործարանային կանգառի հարակից փողոցում երթևեկությունը կաթվածահար վիճակում է։
Ոստիկանները փակել են Մետրոյի Գործարանային կանգառի դռները, թույլ չեն տալիս ցուցարարներին օգտվել մետրոյից։
Մարդկանց բերման են ենթարկել այն պահին, երբ ուղղակի իջել են իրենց մեքենայից. Մասիսի փոխքաղաքապետ։
Արարատից երթով Երևան եկող ցուցարարներին քաղաքացիները ողջունում են ազդանշաններով ու ծափերով։
Հանրապետականները զանգվածային ակցիաներ են իրականացնում Վանաձորում
«Այսօր մեր խրամատն այստեղ է». Աբովյան փողոցը կաթվածահար է. ճանապարհը փակել են աղբամաններով
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով արդեն մի քանի օր Երևանի փողոցներում, իսկ այսօրվանից նաև մարզերում ու մարզերից դեպի Երևան եկող ավտոմայրուղիներին հազարավոր քաղաքացիների իրականացվող խաղաղ անհնազանդության ակցիաներին, երթերին և հանրահավաքներին զուգահեռ, յուրատեսակ ակտիվություն են ցուցաբերում նաև «սորոսական» աղբյուրներից սնվող, մերձիշխանական ՀԿ-ներն ու անհատները, որոնք սատարում են Նիկոլ Փաշինյանին և նրա իշխանությանը։
Բախումներ ոստիկանների և ակցիաների մասնակից քաղաքացիների միջև Փարաքարում։
Հարյուրավոր քաղաքացիներ Արարատից քայլերթով գալիս են Երեւան։
Անհնազանդության բողոքի ակցիա՝ Շիրակի մարզում փակ փողոցներ, պաստառներ ու դրոշներ՝ ամենուր:
«Դեմ ես, արի՛». Ամերիկյան համալսարանի ուսանողները միացել են ակցիա անողներին:
Իրավիճակը լարված է Էջմիածնում. ոստիկանները մեծաթիվ ուժերով փորձում են բացել փակված փողոցները:
Ոստիկանությունը շուտով համալրելու է մեր շարքերը. գիտակցում են՝այս իշխանությունն օր առաջ պետք է հեռանա։
Ոստիկանական զորքերը մի քանի ավտոբուսով կենտրոնացել են Երեւան- Արարատ մայրուղու վրա:
Անցորդները ավտոմեքենաներից ողջունում են ցուցարարներին:
Հայ ա, տղերք, թուրք չի, ամոթ ա. Ոստիկանները աննախադեպ բիրտ ուժ են կիրառում Բաղրամյան պողոտայում:
Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը հենց փողոցում նստացույց են անում:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում հաշմանդամ դարձած տղաները վաղ առավոտյան փակել են Մյասնիկյան պողոտայից դեպի Աբովյան պուրակ տանող հատվածը:
Պարո’ն Դավթյան քրգործ հարուցեք. Փաշինյանը բանավոր մեր տարածքը հանձնել է թշնամուն․ Չալաբյան
Փաշինյանը խախտել է մեր երկրի Սահմանադրությունը, երկրի տարածքները հանձնել է թշնամուն.Ղազարյան:
Քաղաքացիները փակել են Երևան-Սևան մայրուղին:
Դդմաշենի մոտ իրավիճակը լարված է. մայրուղին երկկողմանի փակ է։
Երևան-Սևան մայրուղին փակ է մեծ թվով ցուցարարների կողմից. Իշխան Սաղաթելյան։
Երևան Սևան մայրուղի Քաղաքացիական հագուստով անձինք քաղաքացիներին էին հարվածում ու քաշքշում
Հանրապետականները փակել են Երևան Սևան մայրուղին։
Հանրապետականները «դասադուլ» կոչերով Մանկավարժական համալսարանի բակում են ։
5 օրն անցավ. Գլխավոր դատախազը պետք է իջնի ու պատասխան տա, որեւէ ծնող նրան այլեւս հանգիստ չի տալու:
Բաղրամյան պողոտան պարալիզացված է. կարմիրբերետավորները ուժի կիրառմամբ բերման են ենթարկում քաղաքացիների:
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետը դատարկ է. գրատախտակին գրված է «Առանց Նիկոլ Հայաստան»: