«Ձեր նայած սերիալների մե՞ջ եք զինված հանցագործին վնասազերծելու համար օպեր-լիազոր ուղարկում, բա ոստիկանության էդ հատուկ ստորաբաժանումը որտե՞ղ է». Խամոյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանն այսօր խորհրդարանում ներկայացրեց հանցագործությունների թվի աճի վերաբերյալ վիճակագրությունը և նկատեց, որ ողջ ուժային համակարգը կենտրոնացած է ընդդիմադիրներին ճնշելու, գաղտնալսելու, արտաքին դիտարկումներ անելու համար:

«Դրա վառ ապացույցն է Նալբանդյան համայնքում տեղի ունեցած միջադեպը: Ես հարց եմ տալիս իշխանական պատագամավորներին՝ ձեր նայած սերիալների մե՞ջ եք զինված հանցագործին վնասազերծելու համար օպեր-լիազոր ուղարկում, բա ոստիկանության էդ հատուկ ստորաբաժանումը որտե՞ղ է: Գիտե՞ք՝ որտեղ է:

Այդ ստորաբաժանումը նախատեսված է ընդդիմախոսներին, անզեն ցուցարարներին ճնշելու համար: Անզեն ցուցարարի վրա ուղարկում են մի ամբողջ զորք, իսկ զինված հանցագործին վնասազերծելու համար ուղարկում են օպեր-լիազորին»,- ասաց նա՝ ընդգծելով, որ իշխանությունները պայքարում են ոչ թե հանցագործությունների դեմ, այլ իրենց աթոռը պահելու համար:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս