Գաղտնի Հայաստանից տարածք են հանձնել Ադրբեջանին. Արթուր Խաչատրյան
ԱԺ հայտարարությունների ժամին «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը հիշեցրեց՝ երբ Կիրանցի բնակիչների սեփականություն հանդիսացող գույքը և տարածքը հանձնվեց Ադրբեջանին, ՀՀ իշխանությունը՝ ի դեմս Արդարադատության նախարարության, հայտարարեց, որ պետական գրանցման վկայականները տրվել են ոչ ճիշտ տվյալների հիման վրա: Եվ երբ պատգամավորը փորձել է պարզել, թե որքան է կազմում այդ ոչ ճիշտ տարածքների մակերեսը, իշխանության ներկայացուցիչները, այդ թվում՝ ԱԺ նախագահը, վստահեցրել են՝ Ադրբեջանին ՀՀ ինքնիշխան տարածքից ոչինչ չի հանձնվել:
Ավելի ուշ Արթուր Խաչատրյանը պնդել է, որ իշխանությունները ժողովրդի թիկունքում գաղտնի տարածք են տվել Ադրբեջանին, որքան է կազմում մակերեսը, որից հետո ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը հորդորել է գրավոր հարցում ուղարկել:
«Օգոստոսի 2-ին, երբ ԱԺ-ն արձակուրդում էր, հարցում ուղարկեցի կառավարության աշխատակազմ»,- նշեց պատգամավորը՝ հավելելով, որ փորձել է, օրինակ, հասկանալ՝ ի՞նչ հանգամանքներում է պարզվել, որ Կադաստրի կոմիտեի կողմից տրված պետական գրանցման վկայականները տրվել են ոչ ճիշտ տվյալների հիման վրա, միայն հո՞ղ է, թե՞ ամրացված շինություններ, ի՞նչ մակերեսի մասին է խոսքը, և այլն:
Պատգամավորը փորձել էր պարզել նաև՝ ի՞նչ ասել է՝ սահմանի վերարտադրություն:
«Պատասխանը եկավ գաղտնի թղթածրարով: Այսինքն, կառավարությունը հաստատեց իմ այն պնդումը, որ իրենք ժողովրդի թիկունքում գաղտնի ՀՀ-ից տարածք են հանձնել Ադրբեջանին»,- շեշտել է Արթուր Խաչատրյանը:
Մանրամասները՝ տեսանյութում