«Կլինի հանդիպում Վազգեն Մանուկյանի հետ». Մարուքյան
«Ի՞նչ է փոխվելու, երբ «Իմ քայլը» Փաշինյանի հրաժարականից հետո ընտրի իր թեկնածուին». Արամ Սարգսյանը՝ Էդոն Մարուքյանին
Ինչպես է հնարավոր «Իմ քայլին» բերել կառուցողական դաշտ. Էդմոն Մարուքյանը մանրամասնում է
«Եթե «Իմ քայլը» ևս ազգային ուժ, բա էլ ինչո՞ւ ենք հավաքվել, եկեք գնանք տուն». Էրիկ Խաչիկյանը՝ Էդմոն Մարուքյանին
«Պարո՛ն Մարուքյան, Դուք արևմտամետ ուժ եք, ինչպե՞ս եք պատկերացնում Ձեր հարաբերությունները ՌԴ ղեկավարության հետ». Տիգրան Գրիգորյան
Չեմ ուզում պատկերացնեմ, որ խայտառակ փաստաթուղթը ստորագրելուց հետո մի հատ էլ քաղաքացիական բախումներ կարող են լինել. Մարուքյան
«Պատահական բառ չեմ ասում, Նիկոլ Փաշինյանի բառերն են: Հիմա լափամանը վերցրել են, տարել են իրենց մոտ: Այդ 5 տոկոսը, որին աշխատանքի են տեղավորել, իրենք գիտեն, որ արժանի չեն: Երևանյան լճի ափից եկել են, էլի գնալու են այնտեղ: Այնպես որ, արդարությունը կհաղթի: Ուղղակի այն ինստինկտը, որ անարժանը հասել է դրան, հիմա ատամներով կառչել է: Էն մարդը, որ իր արժեքը գիտի, երբեք չի կառչում մի տեղից, ասում է՝ դուք ինձ չեք ուզում՝ կգնամ ուրիշ տեղ: Մենք այստեղ շատ լավ կադրեր ունենք, ուղղակի պետք է մոբիլիզացնել այդ ուժերը, աճեցնել երիտասարդ կադրերի և էստաֆետը տալ նրանց»:
«Միայն հացահատիկի հետ կապված չեն մեր խնդիրները, մենք հսկայական խնդիրներ ունենք այգեգործության ոլորտում՝ սկսած տնկիներից՝ մինչև այգետնկության սխալ կազմակերպումը։ Կան գործարարներ, որոնք միլիոնավոր դոլարներ են ծախսել, այգիներ են հիմնել, բայց գործարարներին խաբել ու սխալ տնկիներ են վաճառել»,- ասաց Մնացականյանը՝ շեշտելով, որ այգեգործության հետ կապված՝ կան նաև օրենսդրական բազմաթիվ խնդիրներ։
Կառավարական առանձնատների մոտ այսօրվա համապետական հանարահավաքի պահանջներն ամփոփեց «Հայրենիքի փրկության» շարժման համակարգող, ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը. «Մենք այստեղ ենք, որպեսզի շատ մոտիկից Նիկոլ Փաշինյանին փոխանցենք մեր բոլորի պահանջը՝ այդ պահանջը հետևյալն է՝ մենք մինչև երեքշաբթի օրը, ժամը 12-ը ժամանակ ենք տալիս որպեսզի Նիկոլը իր քաղաքական թիմի, իր խորհրդատուների հետ վերջնական քննարկի- որոշում ընդունի՝ հրաժարական տա և հեռանա:
«Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն այսօր «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ, լրագրողների հետ զրույցում ասաց, որ օրենքով թույլատրված բոլոր միջոցներին դիմելու են, որպեսզի օր առաջ Նիկոլ Փաշինյանը հեռանա։
Արարատի մարզի մի շարք համայնքապետեր միացել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջին: Հանրահավաքում հայտարարեց ՀՅԴ անդամ Գեղամ Մանուկյանը:
Կառավարական առանձնատունը մեծ թվով ոստիկաններով շրջափակել են․ ՈՒՂԻՂ
Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվում են դեպի Կառավարական առանձնատուն․ ՈՒՂԻՂ
Արարատի մարզի համայքները պահանջում են՝ Նիկո՛լ, հեռացիր
Փաշինյանին գազազած ժողովուրդը հոշոտելու է, եթե կամավոր հրաժարական չտվեց. Վազգեն Մանուկյան
Նիկոլ Փաշինյանին փոխարինելու է Վազգեն Մանուկյանը. Հայաստանն առանց Նիկոլի. Սաղաթելյան
«Հայաստանն ու Արցախը պատերազմի շեմին հասցնելուց, այն պարտության տանելուց, խայտառակ պայմաններով այն, իբր թե, ավարտելուց, երկիրը անդունդի եզրին հասցնելուց հետո, մենք այս պահին Հայաստանի վարչապետի աթոռին ունենք ընդամենը 1 քաղաքական դիակ: ՀՀ վարչապետի քաղաքական դին է դա: Աթոռը զբաղեցնող մարդը քաղաքականապես մահացել է և այլևս երբեք կյանքի նշույլներ չի կարողանա ցույց տալ: Հայաստանի վարչապետի աթոռին պինդ փաթաթված մարմինը պարզապես քաղաքական դիակ է, իսկ արդյոք բարոյական մա՞րդ էր քաղաքական դիակը: Ոչ»,- ասաց Վանեցյանը:
ԱԱԾ-ում գտնվող Գագիկ Ծառուկյանը ուղերձ է հղել
«Դավաճան, հեռացի՛ր». Ազատության հրապարակն այս պահին. ՈՒՂԻՂ
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը հանրահավաքի մեկնարկը տվեց աղոթքով
Ազատության հրապարակում ընթանում է «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքը, որի մասնակիցները ժամանակ առ ժամանակ քաղաքական գործիչների ելույթները ընդհատում են «Նիկոլ, դավաճան», «Հայաստանն առանց Նիկոլի» վանկարկումներով։
Այսօր Ազատության հրապարակում հրավիրված հանրահավաքի ժամանակ քաղաքացիներից մեկն իր հետ պաստառ էր բերել, որի վրա տոնածառ էր պատկերված՝ Նիկոլ Փաշինյանի և նրա թիմակիցների նկարներով: Պաստառի վրա գրված էր՝ «Նոր տարին առանց այս տոնածառի»: Պաստառի հեղինակը լրագրողների հետ զրույցում մեկնաբանեց այն:
«Հողատու Նիկոլը հայտնի է միայն իր ստախոսությամբ, մուտիտներով ու կռուտիտներով։ Ապրիլյան պատերազմից հետո ամբողջ միջազգային հանրությունը սատարում է հայկական կողմերի դիրքորոշումը, դրա վառ ապացույցը Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն են, որից հողատու Նիկոլը Ալիևի հետ միասին հրաժարվեց»,- Ազատության հրապարակում «Նիկոլ, հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը։
«Նայեք Գլխավոր շտաբի պետի ուղերձը, ԳՇ պետը իրավիճակի հետ կապված հստակ գնահատական տվել է։ ԳՇ պետը ներկայացնում է ողջ զինվորականության տեսակետը, կոլեգիալ կարծիքն առկա իրավիճակի վերաբերյալ։ Նիկոլ Փաշինյանը ստացել է այդ ամենը և շարունակել է դիվանագիտական բոլոր խողովակներով պատերազմ հրահրել, այստեղ դուք տրաբանությո՞ւն եք փնտրում։ Կա հնարավոր երկու տարբերակ. կամ մենք գործ ենք ունեցել շատ մեծ դավաճանական ծրագրի հետ, և հարց է, այն ավարտել են, թե դեռ դրա մեջ ենք»,- Ազատության հրապարակում «Նիկոլ հեռացիր» հանրահավաքի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանը։
«Նիկոլ, հեռացի՛ր». հանրահավաք Ազատության հրապարակում. ՈՒՂԻՂ
Կոտայքի բնակիչները երթով գալիս են Ազատության հրապարակ․ ՈՒՂԻՂ
Դիտարկմանը՝ մոտավորապես նույնը նաև Նիկոլ Փաշինյանն է ասել, նա այսպես արձագանքեց. «Դե, Նիկոլ Փաշինյանը պրոֆեսիոնալ հույս վաճառող է, և չի բացառվում, որ զուտ անձնապես ինքը հավատում է դրան: Երբ ինչ-որ պատառիկներ դնում էին իր գրքից, ինքը նման բաների սիրահար է: Ինքը մարդ է, որ ինչ-որ մի բան լսում է, գաղափարը իրեն դուր է գալիս, սկսում է հավատալ և փորձում է կողքիններին էլ հավատացնել»:
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը Պետական կառավարման մասնագետ Հովհաննես Ավետիսյանն է։
«Պրեսսինգ» հաղորդաշարի հյուրը ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն է։
«Ոստիկանությունը շատ վատ դրության մեջ է հայտնվել մեր այժմյան իշխանությունների, ժամանակավոր իշխանությունների պատճառով, որովհետև թե՛ բերման ենթարկող ոստիկանները, և թե՛ այստեղ՝ բաժանմունքում, ոչ ոք այդպես էլ չկարողացավ ներկայացնել հիմք, թե ինչի համար ենք մենք բերման ենթարկվում: Փորձեցին հաստատել, որ դա անձը հաստատելու, անձը պարզելու համար էր, որը անհեթեթություն է, որովհետև մենք պատրաստ էինք ներկայանալ դեռևս Հանրապետության հրապարակում: Միակ նպատակը ակցիան կամ գործողությունը տապալելն էր, որն աբսուրդային էր: Մենք որևէ բան չէինք անում, ընդամենը մարդասիրական քայլ էր այժմյան իշխանությունների նկատմամբ»,- Ոստիկանության կենտրոնի բաժնից դուրս գալուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը: