«Անվտանգային գոտին չպետք է ֆետիշացնել»․ ՄԻՊ-ի թեկնածու
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանն անդրադառնալով սահմանամերձ դարձած բնակավայրերում մարդկանց իրավունքների պաշտպանության կարևորությանը, ինչպես նաև անվտանգության գոտի ստեղծելու վերաբերյալ ՄԻՊ-ի թեկնածուի հայտարարությանը, հարց ուղղեց Քրիստինե Գրիգորյանին․
«Կուզենայի հստակ գնահատական հնչեցնեիք հատկապես իշխանության այն ներկայացուցիչների մտքերին, որոնք կարծում են, որ մեր երկրում կան ճանապարհներ և տարածքներ, որոնք չե՛ն պատկանում Հայաստանին, այլ պատկանում են Ադրբեջանին, դա էլ այն պարագայում, երբ մեր երկրում սահմանազատման և սահմանագծման աշխատանքներ տեղի չեն ունեցել»։
Օմբուդսմենի թեկնածու Քրիստինե Գրիգորյանը պատասխանեց․
«Անվտանգային գոտին չպետք է ֆետիշացնել, ես միշտ սիրում եմ կրկնել, որ անվտանգությունը չպետք է կտրել, առանձնացնել մարդկանցից, խոսքը մարդկանց անվտանգության մասին է, և անվտանգության գոտու հասկացության ներքո մենք հասկանում ենք, թե ինչպիսի միջավայր ենք ապահովում այդ սահմանին կամ եղած բնագծերին մոտ ապրող, սահմանագոտուն մոտ ապրող մարդկանց բնականոն կյանքը կամ առնվազն կյանքի իրավունքն ունի բնականոն արժանապատիվ կյանքն ապահովելու առումով։ Ինչ վերաբերում է սահմանագծմանն ու սահմանազատմանը, բացի այն, որ բոլորս գիտենք, որ սա շատ բարդ կոմպլեքս պրոցես է նաև քաղաքական կոմպոնենտով, բայց շատ կարևորապես այնտեղ մարդու իրավունքի հարցերը հիմքում են դրված, և երբ մենք նայում ենք նույն միջազգային կազմակերպությունների, մասնավորապես՝ ԵԱՀԿ-ի պրակտիկաներին ու նաև այն ուղեցույցին, որը շատ մանրամասն զարգացված է այս կազմակերպության կողմից, շատ հստակ է, որ այնտեղ քաղաքական հարցերի լուծումներին հավասարապես նայվում են բնակչության բնականոն կյանքի ապահովման հարցերը՝ սոցիալական իրավունքները, կրթության ապահովման իրավունքը, կյանքի իրավունքը, անվտանգ միջավայրում ապրելու իրավունքը, շրջակա միջավայրի իրավունքները և այլն։
Ուստի այս առումով անորոշ է ասել՝ ճանապարհները, ինչ-որ մարդիկ ասում են․ Իմ մոտեցումը հետևյալն է, որևէ պրոցես, որը տեղի է ունենում մեր երկրում, Մարդու իրավունքների պաշտպանը պետք է լինի այնտեղ, ու ես ընտրվելու դեպքում լինելու եմ այդ պրոցեսում, օգտագործելու եմ իմ հարաբերությունները ու նաև կառուցելու եմ հարաբերություններ թե՛ ընդդիմության, թե՛ իշխանության, թե՛ ՏԻՄ-երի հետ, որ այս խնդիրները հասցեագրվեն։ Ես նաև հեռու եմ այն գայթակղությունից, որ ընդհանրապես ՄԻՊ-ի միակ գործիքը հայտարարությունն է»։
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում