«Ինձ համար անսպասելի էր, անակնկալ». Զարուհի Բաթոյանը՝ Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը դժվարացավ պատասխանել լրագրողների հարցին, թե ինչու հրաժարական տվեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը:
«Ես չեմ կարող մեկնաբանել ՀՀ նախագահի հրաժարականի տեքստը: Ես ավելին չեմ կարող ասել: Ինձ համար անսպասելի էր, անակնկալ: Ոչինչ չեմ կարող ասել, հատկապես այժմ, որ դեռևս ժամանակ կա»,- նշեց Զարուհի Բաթոյանը:
Միաժամանակ նա ընդգծեց, որ ժամանակը գա՝ մեկնաբանություններ կլինեն: Ճեպազրույցների, հարցազրույցների ընթացքում իշխանության ներկայացուցիչները կտան մեկնաբանություններ:
«Ինքս որևէ քննարկման չեմ մասնակցել, և որևէ ձեռնոց նետելու մասին խոսք լինել չի կարող: Այսքանը, ոչինչ չեմ կարող մեկնաբանել»,- եզրափակեց Զարուհի Բաթոյանը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում