Եղունգների առողջությունն ուղղակիորեն կախված է առողջ սննդից: Որպեսզի դրանք ամուր լինեն և այլևս չջարդվեն, պարտադիր է սննդակարգում ներառել ձուկ, ձու, կաթնաշոռ, բանջարեղեն, մրգեր, հատկապես՝ խնձոր և նարինջ, որոնք մեծ քանակով վիտամին A և ցինկ են պարունակում: Սակայն եղունգների աճը խթանել կարելի է տարբեր միջոցներով, այդ թվում՝ բիբարով:
Նրա խոսքով՝ մեր երկրում կալանքը չկիրառելը կամ կալանքից ազատելը նշանակում է, որ նա չի դատապարտվելու. «Ես համոզված եմ, որ սա նշանակում է, որ հետագայում՝ դատավարության ընթացքում, կա՛մ նա անմեղ կճանաչվի, կարդարացվի, կա՛մ ձևական ինչ-որ մի պատիժ կլինի: Ես համոզված էի, որ այդպես էր լինելու, սա մեր ավանդույթն է՝ անպատժելիության մթնոլորտը»:
Նախագահ Սարգսյանն ասաց նաեւ, թե կարող է կանխատեսել, թե ով հավանաբար կդառնա Հայաստանի Հանրապետության հաջորդ ղեկավարը, սակայն այդ մարդու անունն առայժմ չի տա մի շարք պատճառներով:
Ըստ Կ.Նահապետյանի՝ պետք չէ շեշտադրում անել, որ Ադրբեջանը ռուսական արտադրության զենք է օգտագործում, կարող է այլ պետությունների արտադրության զենք էլ կիրառել:
Անդրադառնալով նաև Արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի այն հայտարարությանը, որ Ռուսաստանի՝ Ադրբեջանին զենք վաճառելը բիզնես է՝ Ա. Զուրաբյանը նշեց, որ նման հայտարարությունը բացատրություն չունի. «Մեր Արտաքին գերատեսչության հիմնական նպատակը պետք է լիներ ինչ-որ զենքի խմբաքանակի վաճառքի պարագայում բողոքներ արտահայտելը դրա վերաբերյալ, համոզված եմ, որ Արտաքին գործերի նախարարությունը չի կատարում այն պարտավորությունները, որոնք պետք է կատարեր»:
«Այս պահին Ռուսաստանը շահագրգռված է, որ կոնֆլիկտ չլինի, Ռուսաստանի հակառակորդները շահագրգռված են, որ լինի այնպիսի վիճակ, որ երբ պետք լինի՝ սրեն, երբ պետք չլինի՝ ոչ, որովհետև սա Ռուսաստանի մատույցներն են, Ռուսաստանի ազդեցության տարածքն է»,- այսօրվա ասուլիսում խոսելով սահմանային լարված իրավիճակի մասին՝ ասաց «Ղարաբաղ կոմիտեի» անդամ Աշոտ Մանուչարյանը:
Սեպտեմբերի 25-ին Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հենակետի հրետակոծության հետևանքով զոհվեց 4 հայ զինծառայող: Ի՞նչ խնդիր է ադրբեջանական կողմը լուծում նման քայլերով, որքանո՞վ է հավանական լայնածավալ պատերազմական գործողությունների վերսկսումը: Այս հարցերի շուրջ այսօր կզրուցենք Լեռնային Ղարաբաղի փոխվարչապետ, գեներալ-լեյտենանտ, Հայ Հեղափոխական Դաշնակցության անդամ Արթուր Աղաբեկյանի հետ:
Բամիան համարվում է փիփերթազգիների (մոլոշազգիներ, տուղտազգիներ) ընտանիքի միամյա բույս: Այս բույսը Հայաստանում մեծ ճանաչում է վայելում: Այն հաճախ կարելի է գտնել տարբեր ճաշատեսակների բաղադրությունների մեջ: Սակայն քչերը գիտեն, որ բամիան, բացի իր յուրահատուկ համից, նաև շատ օգտակար հատկանիշներ ունի:
«Ադրբեջանը շանտաժ է անում և ակնկալում է, որպեսզի այդ վախի մթնոլորտը խթանի Հայաստանում և Ղարաբաղում արտագաղթը, թուլացնի պետությունը, բանակը, և, որ հայկական կողմերը գնան զիջումների»:
Իսկ գիտե՞ք, արդյոք, որ ծաղիկը, որն աճում է Ձեր պատուհանագոգի վրա, շատ մեծ ազդեցություն ունի Ձեր կենսական էներգիայի վրա: Եթե ճիշտ ծաղիկ ընտրեք և դնեք ձեր տանը, կարող է ավելի շատ հարստություն, սեր և առողջություն լինել ձեր կյանքում:
Գեղեցիկ մազերը հատուկ խնամք են պահանջում, իսկ տնական դիմակներն ամենաարդյունավետ և հասանելի միջոցներից են, որոնք կօգնեն ձեզ այս հարցում: Ձեզ ենք ներկայացնում 10 ամենաարդյունավետ դիմակները, որոնք կարող եք ստանալ ամենահասանելի բաղադրիչներով:
Այս կաթնամթերքը ստացվում է պանրի կամ կաթնաշոռի արտադրության ընթացքում։ Մթերքի իրական սննդային արժեքը ի հայտ է եկել վերջին տարիներին, հաստատվել է դրա բուժիչ նշանակությունը։
Դարչինի հետ համադրելիս՝ մեղրը կարող է բուժել ստամոքսի ցավերը: Կանոնավոր կերպով օգտագործեք այս հրաշք համադրությունը՝ ստամոքսի խոցը վերացնելու համար:
Հանճարեղ ճապոնացի մտածող Կոնֆուցիոսն իր փիլիսոփայությունը նվիրել էր անհատի և հասարակության բարոյականության հարցին: Կոնֆուցիոսը սովորեցնում էր կանոններ, որոնց միջոցով մարդը կարող էր հարաբերվել սոցիումում, լինել արդարացի և հավասար:
Այսօր տեղի ունեցավ ՀՅԴ-ական գործիչ, Գերմանիայում Հայաստանի նախկին դեսպան երջանկահիշատակ Վահան Հովհաննիսյանի «Մայրամուտ, որը հարկավոր է կասեցնել» գրքի շնորհանդեսը:
Սեյրան Օհանյանի խոսքով՝ այն խնդիրները, որոնք նախատեսվել են ԵՏՄ շրջանակներում ռազմական, ռազմատեխնիկական խնդիրների իրականացման առումով, պահպանվում են:
«Լրատվական դաշտի որոշ ներկայացուցիչներ սկսեցին բուռն քննարկել ոչ ոլորտային նախարարության կոլեգիայի նիստի անդամներից մեկի կարծիքը, բայց այս տասը օրվա ընթացքում ոչ ոքի մտքով չանցավ հարցնել Կրթության և գիտության նախարարության կարծիքը»:
Այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանից լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչո՞ւ Տիգրան Խաչատրյանին բերման ենթարկելու որոշումը կայացվեց միայն օրեր անց, այսինքն՝ դատախազը սպասում էր մինչև Սուրիկ Խաչատրյանի որդին լքի՞ երկիրը, հետո՞ որոշում կայացներ: Ի պատասխան Գ.Կոստանյանը նախ՝ նկարագրեց, թե ինչ կերպ է լինում դատախազական հսկողությունը, որ քրեական գործ հարուցելու մասին դատախազի որոշումից հետո գործն ուղարկվել է Քննչական կոմիտե, քննության ընթացքում որոշել է վկաներին ծանուցագրեր ուղարկել, ներկայանալու ժամկետը լրանալուց հետո կայացվում է բերման ենթարկելու որոշում:
Վարկային պորտֆելների փոփոխությունները թույլ են տալիս պատկերացում կազմել, թե բանկերն ինչպես են փոխել «նախասիրությունները» և վարկավորման մեջ որ ոլորտներին են սկսել տեղ տալ
Գ.Սահակյանը նշեց, որ Ս.Սարոյանին պատասխանատվության չի ենթարկի իր պահվածքի համար. «Ոչ միայն Սարոյանին պետք է փորձել, այլ այնպիսի իրավիճակ պետք է ստեղծել, որ մարդ ավելի զուսպ լինի, ինձնից սկսած: Եթե նկատողություն անելու լիենք, և՛ Զաչուհուն, և՛ նրան պետք է նկատողություն անենք: Բայց սա հիմնարկ չէ, որ նկատողութուն անենք»:
Ընդհանրապես տնտեսվարման մեջ շատ կարևոր մի չափորոշիչ կա՝ արդյունավետությունը, իսկ շահույթը եկամտի ու ծախսի տարբերությունն է: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին՝ ասաց կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը՝ հավելելով, թե երբ պարբերաբար փորձում են շահույթի խնդիրը լուծել՝ եկամուտներ բարձրացնելով, ապա դա առնվազն խոսում է այն մասին, որ կառավարումն անարդյունավետ է:
«Բուհն ինչ-որ կահույք չէ, որ այստեղից այնտեղ տեղափոխես, բուհն ունի իր համակարգը տվյալ քաղաքում, գրադարանները, դասախոսական անձնակազմը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսելով բուհերը Երևանից Գյումրի տեղափոխելու նախագծի մասին՝ նման տեսակետ հայտնեց հոգեբան Սամվել Խուդոյանը, ըստ որի՝ դա աբսուրդի գագաթնակետն է:
Քանդակագործը չի հավատում, որ որևէ դասախոս իր ընտանիքը կթողնի-կգնա Գյումրի: Դիտարկմանը, թե նախագծի հեղինակ Գուրգեն Մուշեղյանն ասել է, որ ինքը կգնա իր ընտանիքով Գյումրիում աշխատելու, Ֆ. Առաքելյանն այսպես արձագանքեց. «Մուշեղյանն ընտանիք չունի: Մուշեղյանն իմ ընկերն է, 80 տարեկան է, բան չի մնացել ապրելու: Մուշեղյանն ի՞նչ ունի արդեն՝ թոռներ ունի, արդեն ծոռներ է ունենալու»:
Յուրաքանչյուր տեսանյութում դուք կծանոթանաք Երկիր մոլորակի կենդանական և բուսական աշխարհի մասին 10 անհավանական և հետաքրքիր փաստերի:
Ծրագրի նպատակն է՝ բարձրացնել տեղեկացվածությունը կենսաբանության և մեզ շրջապատող բնաշխարհի վերաբերյալ: