Իշխան Սաղաթելյանի վիճակը բախումից հետո

Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտ ոստիկանության և բողոքի ակցիայի մասնակիցների միջև կրկին բախում տեղի ունեցավ, ինչից հետո ոստիկանները բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկեցին։

Ընդդիմադիր պատգամավորները փորձեցին մեղմել իրավիճակը՝ կանգնեցնել բախումը, սակայն ոստիկանները շարունակեցին բերման ենթարկել քաղաքացիներին, այդ թվում նաև՝ «Yerkir.am» կայքի խմբագիր Վահե Սարգսյանին: Նրան նստեցրեցին ոստիկանական մեքենա, բայց մի քանի րոպե անց  բաց թողեցին։

Բախման կիզակետում էր հայտնվել նաև ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը, որի հագուստը բախման ընթացքում պատռել էին։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս