«Շենքի ներսում գտնվող 5 նախարարները Նիկոլ են ու պատասխան են տալու իրենց վարքագծի համար». Իշխան Սաղաթելյան

«Մենք այստեղ էինք հստակ պահանջով, որպեսզի հասկանանք ու հասարակության աչքին ակնառու դարձնենք այն, ինչ իրականում գոյություն ունի։ Ըստ այդմ, հստակ հասկանայինք, թե կառավարության անդամներն այս փաստաթղթի հետ կապված ինչ դիրքորոշում ունեն։ Այն, ինչ այժմ կատարվում է  այստեղ և կատարվեց քիչ առաջ, նորանկախ Հայաստանի պատմության մեջ հերթական խայտառակություններից է»,- Կառավարության 3-ր մասնաշենքի մոտ հայտարարեց ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ, ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանը՝ անդրադառնալով բողոքի ակցիայի մասնակիցների պահանջին։

Ըստ նրա, Կառավարության 3-րդ մասնաշենքում նստած նախարարները հետևի մուտքից հեռացել են։

«Շենքի ներսում են գտնվում 6-րդ վարչության ու «Ալֆայի» զինված խմբերը։ Շենքի դիմաց են գտնվում ներքին զորքերը՝ սև ու կարմիր բերետավորները։ Այսքան մարդ հավաքվել է ընդամենը մեկ բանի համար, որպեսզի ընդդիմադիր պատգամավորները չմտնեն ներս ու նախարարներին քաղաքակիրթ կերպով հարցնեն, թե ինչու են կողմ, որ Արցախը մնա Ադրբեջանի կազմում։  Գիտե՞ք, ինչու թույլ չեն տալիս, որպեսզի խուսափեն հերթական խայտառակությունից, պարսավանքից։ Այստեղ շատ հստակ արձանագրում ենք, որ այս շենքում գտնվող 5 նախարարները անմիջական պատասխանատվություն են կրում երկիրը հանձնելու գործընթացում, իրենք Նիկոլ են»,- հավելեց Իշխան Սաղաթելյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս