600 անուն առաջին օգտագործման ապրանքների թանկացումը հետաձգվեց մինչև տարեվերջ
Ինչու է Փաշինյանը կոչ անում օգտագործել հայկական արտադրության «Ալկո գել»-երը
Աշխարհի 37 երկրում արձանագրվել է կորոնավիրուսի վարակվածության 81 հազարից ավելի դեպք, որից 78 497-ը՝ Չինաստանում, մահվան ելքով գրանցվել է 2 744 դեպք: Ինչպես ՀՀ կառավարության նիստում հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը, վարակվածների մեծ մասը բուժվում, կազդուրվում է, մեծ մասն էլ նույնիսկ առանց բժշկի օգնության. ծանր դեպքերը 5 տոկոսի շրջանակում են:
Մեկնարկել է ՀՀ կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնի աշխատակիցների բողոքի ակցիան կառավարության դիմաց. ՈՒՂԻՂ
«Մենք տեսնում ենք, թե ոնց են Արցախի հարցի քննարկումները վերածվում «Կիսաբաց լուսամուտների». Մյունխենի շոուն «Կիսաբաց լուսամուտներ» էր, միայն հոգեբանն էր պակասում, որը պետք է վեր կենար և ասեր՝ գիտե՞ք ինչ, ես համարում եմ, որ դուք պետք է հաշտվեք»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ երիտասարդական կազմակերպության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ ընդգծելով՝ «չարժեր այդքան էժանացնել» այդ խնդիրը:
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը համոզված է՝ ապրիլի 5-ին կայանալիք հանրաքվեն վերջին բաստիոնը չի լինելու, այս իշխանությունն անընդհատ կգտնի թիրախներ, այս հանրաքվեով այդ մանիպուլյատիվ գործելաոճին վերջակետ չի դրվի, որովհետև այդ մանիպուլյացիան՝ որպես քաղաքական տեխնոլոգիա, աշխատում է. Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց ԼՀԿ-ական պատգամավորը՝ ընդգծելով, որ հենց այդ մանիպուլյացիաների, սևերի և սպիտակների բաժանման հետևանքով է, որ չի ստացվում ընդդիմություն-իշխանություն համագործակցությունը։
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթև Հայրապետյանի խոսքով՝ Սումգայիթի, Բաքվի ջարդերի հետ կապված՝ տարվում է հստակ գիծ, որպեսզի այդ ամենը ներկայացվի՝ որպես անհանդուրժողականության, ռասիզմի և քսենոֆոբիայի շղթայի օղակներից մեկը։
«Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը 168.am-ի հետ զրույցում, անդրադառնալով երեկ համացանցում տարածված տեսանյութին, որտեղ իբրև մի ադրբեջանցի, տեսանկարահանելով հայկական փողոցներ ու կառույցներ, պատմում է, որ ինքը հին ադրբեջանական քաղաքում է՝ Էրիվանում, և որ այստեղ ԱԱԾ-ն լավ չի աշխատում, ասաց, որ նման տեսանյութերը կարելի է հանգիստ մոնտաժել, և սա փաստ չէ, որ այստեղ ադրբեջանցի է եղել:
«Այդ հարձակումն ինչ-որ չափով անսպասելի էր մեզ համար». «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի ղեկավար Հրանտ Մելիք-Շահնազարյանը «Խոջալու 28. Ինչպե՞ս հակազդել ադրբեջանական քարոզչությանը» խորագրով քննարկման ժամանակ անդրադառնալով երեկ համաշխարհային և, հատկապես, ռուսական մամուլում տարածված տեղեկատվությանը Խոջալուի դեպքերի մասին՝ ասաց, որ ադրբեջանցիները հակահայկական քարոզչություն են սկսել:
168 Լրահոս
Այսօր ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը կազմակերպել էր ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին նվիրված խորհրդարանական լսումներ, որին մասնակցում էին ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը, հասարակակական կազմակերպության ներկայացուցիչներ, փորձագետներ և այլք։
«Մեղադրանքները, որ հայերը խոշտանգել են ադրբեջանցիներին, չեն համապատասխանում իրականությանը»
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանի դեմ հարուցված գործերը դեռ ընթացքի մեջ են. այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց ինքը՝ մարզպետը: Ասում է՝ իր հիշելով՝ դրանք 5-ն են, որոնք ներկայացրել են մարզպետարանի նախկին աշխատակիցները, բժշկական կենտրոնների նախկին տնօրեններ: Արարատի մարզպետարանը ևս հայցեր ունի ներկայացրած.
ՁԻԱՀ կենտրոնի աշխատակիցները բողոքում են կառավարության որոշումների դեմ. ՈւՂԻՂ
«Խոջալու 28. Ինչպես հակազդել ադրբեջանական քարոզչությանը». քննարկում. ՈՒՂԻՂ
Երեկ «Դվին մյուզիք հոլ»-ում տեղի ունեցավ ՔՊ-ի դրամահավաքը՝ Սահմանադրական փոփոխությունների քարոզարշավի համար անհրաժեշտ գումար հավաքելու նպատակով: Դրամահավաքի ընթացքում հավաքվել է 205 մլն դրամ: 168.am-ը «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արման Բոշյանից հետաքրքրվեց՝ հավաքված գումարի չափը գոհացուցի՞չ է:
Սպանդանոցներ կառուցելու համար դիմել են նաև ֆերմերներ. Գարիկ Սարգսյան
«Ապրիլյան դեպքերի մեղավորներից մեկը վարչապետի զինվորական խորհրդատուն է՝ Արշակ Կարապետյանը»
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը և նրա գլխավորած հանձնաժողովը փետրվարի 21-22-ն այցելել էր Արցախի Պաշտպանության բանակի զորամասեր. այցը կատարվել էր նախապես մշակված ծրագրի համաձայն:
168 Մամուլի տեսություն:
Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանը, ի թիվս իր այլ կուսակիցների, երեկ մասնակցել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության 9-րդ դրամահավաք-երեկոյին: 168.am-ի հարցին, թե դրամահավաքին մասնակցե՞լ է, հյուրեր ունեցե՞լ է, Սարգսյանը պատասխանեց.
Ազատամարտիկների պահանջն ու առաջարկները՝ բանակում ոչ մարտական զոհերի կանխման վերաբերյալ. ՈՒՂԻՂ
ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստը՝ ՈւՂԻՂ
2020թ. ապրիլի 5-ին նախատեսված Սահմանադրության փոփոխության հանրաքվեի քարոզչության մեկնարկը պաշտոնապես հայտարարվել է դեռևս փետրվարի 17-ից: Անցել է մեկ շաբաթից ավելի, բայց դասական ակտիվ քարոզչության դրսևորումներ դեռևս չկան ոչ «Այո»-ի շտաբի, ոչ էլ «Ոչ» քարոզչական հարթակի կողմից:
ԱԺ լսումներ՝ ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացի վերաբերյալ. ՈՒՂԻՂ
Սուրեն Պապիկյանը ներկայացնում է «Այո» շտաբի աշխատանքների կազմակերպման հետ կապված մանրամասներ. ՈՒՂԻՂ
«Նախ ուզում եմ արձանագրել, որ այսօր երկու նախագահների նկատմամբ այս դատավարությունները մեր պետության ամոթն են»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը:
2008 թվականի «Մարտի 1»-ի գործն այս իշխանության քաղաքական թիվ մեկ օրակարգն է դարձել և անընդհատ քաղաքական որոշ շրջանակների կողմից շահարկումների առարկա է դառնում, բայց այս ամենին զուգահեռ՝ կան բազմաթիվ փաստեր, նյութեր, որոնց մասին այսօր այդ քաղաքական շրջանակները չեն խոսում, ուստի բացը լրացնելու համար է, որ «Այլընտրանք» հասարակական կազմակերպությունը դիմեց քաղաքացիներին՝ առաջարկելով՝ եթե ունեն որևէ տեսագրություն՝ այդ դեպքերի հետ կապված, տրամադրեն մեզ. Այսօր 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում ասաց «Այլընտրանք» հասարակական կազմակերպության համահիմնադիր Նարեկ Մանթաշյանը։
168TV-ի «Ռեվյու» հաղորդման հյուրը ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովն է: Հարցազրույցն ամբողջությամբ կարող եք դիտել այսօր՝ ժամը 22:50-ին: