Ես այդ ինքնաբուխ հավաքին մասնակցել եմ որպես ՀՀ քաղաքացի. դա կուսակցական շարժում չէր. Արման Թաթոյան

Հայաստանի մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանն այսօր հայտարարել է ակտիվ հանրային գործունեություն սկսելու մասին: Նա առկա անվտանգային պայմաններում անընդունելի է համարում իր՝ քաղաքական պրոցեսներում ներգրավվելու մասին դիսկուրսը:

168.am-ի հարցադրումներին ի պատասխան՝ Արման Թաթոյանը նաև անդրադարձավ սեպտեմբերի 14-ին ինքնաբուխ հավաքին իր մասնակցությանը. «Դա ինքնաբուխ հավաք էր, ես մասնակցել եմ դրան և որպես ՀՀ քաղաքացի՝ ասել եմ իմ մտահոգությունները: Եվ դրանք նորություն չէին: Դա չի եղել ինչ-որ կուսակցական շարժում և այլն. ես նման գործընթացների մեջ չեմ եղել, չկամ: Եվ ես նշել եմ, որ եթե նպատակահարմար համարեմ, որ ճիշտ ձևը դա է, ես կհայտարարեմ դրա մասին»:

Թե ինչպե՞ս է վերաբերվում այդ ինքնաբուխ հավաքից հետո հնչեցված այն տեսակետին (Ռուբեն Վարդանյան), թե պատերազմի ժամանակ անթույլատրելի է հանրահավաքներով վտանգել սեփական երկրի իշխանությունների լեգիտիմությունը, ինչպիսին էլ որ դրանք լինեն, և մեր հաջորդ հարցին ի պատասխան էլ՝ նախկին ՄԻՊ-ը արձագանքեց, որ 44-օրյա պատերազմից հետո մենք ամեն օր գտնվում ենք պատերազմական վիճակում:

«Ի՞նչ է, պատերազմը նշանակում է միայն լայնածավալ հարձակո՞ւմ՝ ինչպես 13-ին, 15-ին կամ 44-օրյայի ժամանա՞կ եղավ, իհարկե ոչ. եթե ադրբեջանական զինծառայողներն այդ երկրի իշխանությունների հովանավորությամբ գալիս-մտնում են քո երկրի տարածք, քո հայրենակիցներին խոշտանգում են, մարդկանց վտարում են իրենց տներից, ունեզրկում են, գողություններ են անում. չեղա՞վ պատերազմ:

Կարդացեք նաև

Դրա համար ես այդ մոտեցումը համարում եմ կոպիտ սխալ: Այլ հարց է, որ սկզբունքները և այլն սխալ են առաջ քաշված, այլ հարց է, որ այնպես են անում, որ ժողովուրդը դա ընկալում է՝  որպես աթոռակռիվ, որպես իշխանավեճ: Դա ուրիշ է.  դրա համար պետք է այնպես աշխատել, որ մարդիկ էլ հասկանան»:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս