Այսօր Ազգային ժողովի նիստի ընթացքում ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների մեծ մասը դուրս եկան նիստերի դահլիճից և, ինչպես լրագրողներն էին նկատել, միմյանց հրելով մտել են խմբակցության սենյակ:
Ազգային ժողովի հերթական քառօրյայի մեկնարկին ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ արգելվում է միասեռականների՝ երեխա որդեգրելը:
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանն այսօրվա ասուլիսում անդրադառնում է ԱԳՆ շենքի դիմաց երեկ ՀՀԿ ԵԿ կազմակերպած ակցիային, ինչպես նաեւ մի շարք այլ ներքաղաքական հարցերի։ Հիշեցնենք, որ նոյեմբերի 11-ին ՀՀԿ երիտասարդները դատարկ ճամպրուկներ էին բերել ԱԳՆ շենքի մոտ եւ «Զոհրաբ Գնացականյան» վանկարկումներով իրենց բողոքն էին հայտնում ԱԳՆ գործունեության հետ կապված։
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը ներկայացրել է օրենքի նախագիծ, որով առաջարկում է փոփոխություն կատարել «Ընտանեկան օրենսգրքում» և օրենքով արգելել սեռափոխված անձանց և միասեռականների ամուսնությունների գրանցումը։
Հիշեցնենք, որ նախագծով Գևորգ Պետրոսյանն առաջարկել էր փոփոխություն կատարել Ընտանեկան օրենսգրքում և արգելել նույնասեռականների և սեռափոխված անձերի ամուսնության գրանցումը։
«Ես այս Ազգային ժողովի ամենաանգրագետ պատգամավորն եմ, որի որևէ նախաձեռնություն կյանքի չի կոչվել». այս մասին այսօր Ազգային ժողովում «Ընտանեկան օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» նախագիծը լիագումար նիստերի օրակարգ ընդգրկելու հարցի քննարկման ժամանակ ասաց նախագծի համահեղինակ, ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը։
Իհարկե չեմ ընդունում այդ մեղադրանքը: Ընդհանրապես այս ընթացքում չեմ խոսել այդ իրավական պրոցեսների վերաբերյալ, այն թողել եմ իմ փաստաբանին՝ Հրանտ Անանյանին: Ինքն է մեկնաբանում, իր դաշտն է: Բայց մի բան կասեմ, որ բազմաթիվ ապօրինություններ են տեղի ունեցել իմ անձի նկատմամբ: Մասնավորապես՝ երեկ ոստիկանության կողմից է տեղի ունեցել ապօրինություն: Ես, չլինելով մեղադրյալ, կասկածյալ, որևէ կարգավիճակ չունենալով հանդերձ, ցանկացել եմ երկրից դուրս գալ՝ անձնական խնդիրներով, որը հրապարակայնացնելու ցանկություն չունեմ: Երկրից պետք է բացակայեի 3 օրով, և հանկարծ պարզվում է, որ իմ ելք ու մուտքն արգելափակված է:
Նոյեմբերի 12-ին կմեկնարկի Ազգային ժողովի հերթական քառօրյան, որի օրակարգում է ընդգրկված 2020 թվականի բյուջեի նախագիծը։ Ըստ տնտեսագետ Սուրեն Պարսյանի՝ թեև յուրաքանչյուր երկրի համար պետական բյուջեն այն հիմնական փաստաթուղթն է, որի շուրջ ծավալվում են շատ լուրջ քննարկումներ և վերլուծություններ, սակայն ո՛չ ներկա Կառավարությունը, ո՛չ մյուս քաղաքական ուժերը պատշաճ ուշադրություն չդարձրեցին 2020 թվականի պետական բյուջեի նախագծի վրա։
«Չենք ուզում գնալ Գյումրի». այսօր ավտոներկրողներն այս կարգախոսով փակել էին Նորագավիթի ավտոմաքսատուն տանող ճանապարհը:
«Այն գումարը, որը պետք է Գյումրիում ծախսենք, թող ներառեն մաքսազերծման գնի մեջ, մենք համաձայն ենք 50 դոլար ավելի վճարել, որ Գյումրին զարգանա, միայն թե այդքան ճանապարհ չկտրենք, հասնենք Գյումրի»,- մեզ հետ զրույցում ասում էր ավտոներկրող Խաչատուր Կարապետյանը:
Այսօր բողոքի դուրս եկած ավտոներկրողները հայտարարում էին՝ Հայաստան եկող մեքենաների մի մասն անսարք են լինում: Դրանք հիմա փակ բեռնախցիկներով բերվում են Երևան, և եթե մայրաքաղաքի ավտոմաքսատները չսկսեն գործել, նրանք ստիպված կլինեն իրենց անսարք մեքենաները հասցնել Գյումրի:
«Դե մենք էլ եկել ենք պատկերավոր իրենց ցույց տանք, որ իրենց ամբողջ արտաքին քաղաքականությունը դատարկ է՝ ինչպես ճամպրուկները, որոնք մենք իրենց համար ենք բերել: Իրենք են այն կառավարությունը, որոնց ճամպրուկներ են բերում: Եվ մի ճամպրուկ էլ կտանք պարոն Մնացականյանին, որովհետև որ այսպես շարունակվի՝ պարոն Մնացականյանը շատ արագ Գնացականյան է դառնալու»,- ասաց Հայկ Մամիջանյանը:
Վերջերս civilnet.am-ը հոդված էր հրապարակել, համաձայն որի՝ Հայաստանում ամենախոշոր ձեռնարկության՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» (ԶՊՄԿ) բաժնետերերն ընկերության մասնավորեցումից հետո փոփոխվել են։
«Բացարձակապես որևէ հիմք չենք տեսնում՝ ենթադրելու, որ ինչ-որ մեկը պատերազմ կսկսի այս պետությունների միջև». Լավրով
«Դժվար է վիճել Փաշինյանի՝ «Ղարաբաղի հարցը պետք է ընդունելի լինի երեք կողմերին» տեսակետի հետ». Լավրով
«Գոհ ենք բանակցությունների արդյունքից». Լավրով
«Մնացականյանը շուտով կդառնա Գնացականյան». ՀՀԿ երիտթև. բողոքի ակցիա՝ ՈՒՂԻՂ
Ի՞նչ հարցեր են քննարկվել Մնացականյան-Լավրով հանդիպման ընթացքում. մանրամասներ
«Եթե Փաշինյանին թվում է՝ ինքն այնքան ժողովրդավար է, որ կարող է այս հարցերն առաջ տանել, սխալվում է». Արծվիկ Մինասյան
«Նախարարի հետևում գիտեմ մարդիկ, որոնք ավելի վնասակար դեր են կատարում». Կարինե Տոնոյան
Կասկածելի ֆինանսավորմամբ նստել, հաշվել են, թե հայ գրականության դասագրքերում «ազգ», «հայրենիք» բառերի քանակը. Կարինե Տոնոյանն ահազանգում է
Քիչ առաջ ՀՀ Արտաքին գործերի նախարարությունում մեկնարկել է ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը պաշտոնական այցով Երևանում գտնվող ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ:
ԵՊՀ ուսխորհրդում երթերին միանալու հարցը դեռ չի քննարկվել. խորհրդի նախագահ
«Այս երթերը լինելու են ամեն օր, բոլոր համալսարաններում լինելու են դասադուլներ»,- ասում է ակցիայի մասնակիցը:
«Ավելի լավ է լինել հետադիմական մարդ, քան առաջադեմ…». ակցիայի մասնակից
«Արայիկ Հարությունյանը անցել է բոլոր սահմանները»,- ասում է ԵՊՀ ուսանողուհին:
«Արայիկ Հարությունյանը 2 ոտքը դրել է մի կոշիկի մեջ. Նա նախարարությունում անելիք չունի»,- ասում է ակցիայի կազմակերպիչ Գևորգ Գյուլումյանը:
ԵՊՀ բանասիրական ֆակուլտետի ուսանողները այսօր կրկին դասադուլ են սկսում, որից հետո քայլերթով շարժվելու են դեպի ԿԳՄՍ նախարարություն, որտեղ ժամը 11:00-ին նրանց կմիանա «Կամք» հասարակական նախաձեռնությունը:
«Մեր հանրության շրջանում բավականին մեծ դժոգություններ կան Լարսում տեղի ունեցող խցանումների հետ կապված, լինում է ժամանակ, որ այնտեղ մետրերով խցանումներ են առաջանում։ Ուստի, այդ խնդիրներին ծանոթանալու և եղած խոչընդոտները վերացնելու նպատակով, եղանք Լարսում և շրջայց կատարեցինք անցակետում»,- մեզ հետ զրույցում ասաց Վաղարշակ Հակոբյանը։