«Անհանգիստ եմ, ուզում եմ րոպե առաջ հասնել Արցախ՝ երեխայիս մոտ». Աննա Մանգասարյան
«Ես այստեղ եկել եմ դեկտեմբերի 6-ին, մայրս էր մահացել: Երեխաս ամսի 10-ին վերադարձավ Արցախ՝ դպրոց հաճախելու համար, ես մնացի, որ մի քանի օրից վերադառնամ: Արդեն 6 օր է՝ ճանապարհը փակ է, ոչ մի կերպ չեմ կարողանում վերադառնալ: Անձնական վիշտս դրել եմ մի կողմ, և ամբողջ ուղեղս հիմա աշխատում է մի ուղղությամբ՝ կարողանամ րոպե առաջ հասնեմ իմ երեխային»,- 168TV-ի հետ զրույցում ասաց արցախցի Աննա Մանգասարյանը:
«Երեխայիս զանգում եմ, ասում է՝ մամ, ինչո՞ւ ես այդպես տխուր խոսում, ի՞նչ է եղել, դու մտածիր, որ չես կարողանում հասնել Արցախ, մենք մեզ այստեղ լավ ենք զգում: Իրենց տրամադրությունը լավ է, երեխան շատ դրական տրամադրված է խոսում, բայց որպես մայր՝ չեմ կարողանում հանգիստ լինել, որ երեխաս այնտեղ է, իսկ ես՝ այստեղ, ու պատճառն ի՞նչն է, որ թշնամին փակել է իմ ճանապարհը: Ես չեմ կարողանում հասկանալ, թե ինչքան պետք է այսպես մնանք: Երեխան այս պահին հայրիկի հետ է, բայց հայրիկը զինվորական է, և 13 տարեկան աղջիկ երեխան հիմնականում տանը մենակ է»,- ասաց նա:
Մանրամասները՝ 168TV-ի տեսանյութում