Երգիչ Անդրեն ուղիղ եթերում անդրադարձել էր Ստեփանակերտում իր պաստառները պատռելու գործողություններին և որոշ պարզաբանումներ տվել։ Երգչի խոսքով՝ այն ժամանակ, երբ Ստեփանակերտում պատռում էին իր պաստառները, ու դրա մասին տեղեկություններն ու տեսանյութը արագ տարածվում էր համացանցում, ինքն Արցախում նկարահանումների էր: Նկարում էին «Արցախ, ցավդ տանեմ» երգի տեսահոլովակը, և միայն երեկոյան, երբ քաղաք է հասել՝ իմացել է կատարվածի մասին։
Ստեփանակերտում պատռել են Անդրեի համերգի պաստառը. «երբ խոխիս կպիրեն, թող այն ժամանակ էլ կանցերտ տան»
«Հռետորաբանության կոշտացման մյուս պատճառն այն է, որ որոշակի աջակցություն են ստացել դրսից. օրինակ՝ Ֆրանսիան է կիսում Հայաստանի դիրքորոշումը և դեմ է Սյունիքով միջանցքի բացմանը։ Դրանից բացի, անուղղակի աջակցություն կա նաև Իրանից։ Հենց այս աջակցություններն են նաև պատճառը, որ մեր Պաշտպանության նախարարությունը սկսել է խոսել ավելի խիստ»,- ասաց Հրանտ Միքայելյանը՝ նշելով, որ չի կարծում, որ ՊՆ-ի դիրքորոշման փոփոխությունը որևէ կերպ կապված է նախարարի փոփոխության հետ։
2021թ. հուլիսին 2020թ. հուլիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 13.5% գնաճ, օրինակ՝ շաքարի և շաքարավազի գինն աճել է 39.4%-ով, ձվինը՝ 51.3%-ով: Մսամթերքի շուկայում ևս գնանկման դեպքեր չեն արձանագրվել: Ձկան և ծովամթերքի գներն աճել են 23.8%-ով, մսամթերքի ապրանքախմբում գրանցվել է 9.7% գնաճ:
«Նախ ինձ համար անընդունելի է համապատասխան ճանապարհ անցած, համապատասխան փորձի, հմտությունների, ունակությունների, մարտական ճանապարհ անցած մարդկանց հենց այնպես ազատելը զինվորական ծառայությունից։ Իհարկե, Գրիշա Խաչատուրովի տեղը կգտնենք մարդ, կարծես թե նշանակվել է, բայց Գրիշա Խաչատուրով՝ իր ունակություններով, չե՛նք գտնի, և այդտեղ, իհարկե, միտումնավորություն կա․ որովհետև Գրիշա Խաչատուրովը հայտարարել էր, որ իր տարածքում ոչ մի թիզ հակառակորդին չի՛ հանձնվի»։
«Այս իշխանությունն ինչ-որ բան պահում է, թաքցնում է, հակառակ դեպքում՝ նախ հանդես կգար քաղաքական հայտարարությամբ, կներկայացներ տարածաշրջանում ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը և դրանից բխող քայլերը»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ անդրադառնալով Տավուշում ռուս զինվորականների տեղակայմանը: Իսկ դրա մասին իշխանությունները սկսեցին խոսել միայն այն ժամանակ, երբ տեղեկատվությունը, լուսանկարները, տեսանյութերը հայտնվեցին լրատվամիջոցներում։
Հոդվածի մակարդակով թվեր հրապարակելը ստատիստիկա չէ. Գեղամ Մանուկյանը՝ Վահագն Ալեքսանյանին
ԱԺ-ում Արցախի հարցով մշտական հանձնաժողով չի ստեղծվի. պատգամավորները 33 կողմ, 0 դեմ, 68 ձեռնպահ ձայների համամասնությամբ մերժեցին ընդդիմության առաջարկը։
ՔՊ-ն ձեռնպահ է քվեարկելու Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծմանը. Հայկ Կոնջորյան
Այն աստիճան ենք կարևորում արցախյան հիմնախնդիրը, որ այն չենք իջեցնելու հանձնաժողովի մակարդակի. Վլադիմիր Վարդանյան
Եթե դեմ քվեարկեք Արցախի հարցով հանձնաժողովի ստեղծմանը, ապա կստացվի, որ չեք կարևորում Արցախի խնդիրները. Հայկ Մամիջանյանը՝ ՔՊ-ին
Ես իշխանական թևի մոտ խոսքը գործի վերածելու բարդույթ եմ տեսնում, «ես եմ, որ կամ»-ը գործով է երևում. Սեյրան Օհանյան
Տղամարդկայնությունը ցույց տալու տեղը սահմանում է, ոչ թե փողոցում կամ այստեղ կամ այլ տեղում. Ալեն Սիմոնյան:
Պատգամավոր լինելուց զատ մենք տղամարդիկ ենք, ձեր արածը ո՛չ քաղաքական էր, ո՛չ՝ տղամարդկային. Հայկ Մամիջանյան։
«Արցախը Հայաստան է և վերջ» արտահայտությունը հաստատելու շնորհիվ է Ռոբերտ Քոչարյանը ՀՀ-ում դարձել նախագահ. Վահագն Ալեքսանյան
Խորհրդարանական մեծամասնությունը պետք է առաջին հերթին վերահսկի իր իսկ ձևավորած գործադիր իշխանությանը, ինչի ականատեսը չենք եղել. Գևորգյան։
Արցախի հարցերով մշտական հանձնաժողովի առկայությունը ամենօրյա աշխատանքի հնարավորություն է հանուն Արցախի. Վարդևանյան:
«Քաղբանտարկյալներին ազատություն» պահանջով 10 տարի շապիկներ եմ կրել, ոչ թե մեկ օր ԱԺ-ում. Նազարյան:
Արցախում այսօր որոշվում է նաև Հայաստանի Հանրապետության ապագան. Տիգրան Աբրահամյան։
Արցախի հարցով մշտական հանձնաժողովի ստեղծումը քաղաքական, ազգային, պետական նպատակ է. Աղվան Վարդանյան:
«Ամեն դեպքում ԱԺ նախագահը և փոխխոսնակն օգտվում են իրենց լիազորություններից և իրավունքներից, և ես իրավասու չեմ իրենց գործողությունները մեկնաբանել, բայց վստահեցնում եմ՝ տիկինը, որ ելույթ էր ունենում ամբիոնից, այլ անվայելուչ արտահայտություններ արել է, որի մասին ես նախօրեին իմ ելույթում անդրադարձել եմ»:
Ես չեմ կարծում, որ միայն մեսիջի համար արժե ստեղծել Արցախի հարցով հանձնաժողով. Ռուբինյան:
Ձեր ղեկավարին ասեք, թող գնա Արցախ ու այնտեղ հայտարարի՝ «Արցախը Հայաստան է և վերջ». Ղազինյանը՝ ՔՊ-ին:
1990թ., երբ Արցախը լուրջ անվտանգային հարցեր ուներ, ԳԽ-ում կար Արցախի հարցով հատուկ հանձնաժողով, և հիմա էլ Արցախն ունի լուրջ անվտանգային հարցեր. Մանուկյան:
Այսօր Արցախի վրա Հայաստանի փաստացի ինքնիշխանությունը զրո է դարձել. Արթուր Խաչատրյան:
Առաջարկվող տեսքով Արցախի հանձնաժողովի ստեղծման արդյունքում կարելի է փակել արտաքին հարցերի հանձնաժողովը կամ անվանափոխել. Աղաջանյան։
Արցախը մեզ համար չպետք է դառնա մոռացության օբյեկտ, Արցախը պիտի շարունակի լինել երկրորդ հանրապետությունը. Թագուհի Թովմասյան
Առանց Արցախի հարցով հանձնաժողովի էլ պետությունը մաքսիմալ ամեն ինչ անում է և կանի արցախահայության խնդիրները լուծելու համար. Գևորգ Պապոյան
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանն այսօր ԱԺ ամբիոնից Նիկոլ Փաշինյանին դիմեց անունով, ինչից հետո ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը նրան նկատողություն արեց, զգուշացնելով վարչապետին անունով չդիմել, պատգամավորը շարունակեց ելույթն ու կրկին ասաց՝ Նիկոլը, այս անգամ արդեն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարեց, որ զրկում է պատգամավորին ձայնի իրավունքից.
Դուք չեք ուզում միջազգային հանրությանը հայտարարեք, որ Արցախի հարցով ունենք հստակ դիրքորոշում. Արմեն Ռուստամյան: