Անկախության հանրահավաք՝ Հանրապետության հրապարակում. ՈւՂԻՂ
Իրավիճակը Հանրապետության հրապարակում. ՈՒՂԻՂ
«Տեսեք՝ ինչքան շատ ոստիկանական մեքենաներ կան». Էդգար Ղազարյանը՝ Հանրապետության հրապարակից
«Մեզ հետ կապ չեն հաստատել, որ հաստատեն հանդիպումը, դրա կոնկրետ ժամը, բայց ոչ էլ հայտնել են, որ այդ հանդիպումը չի կայանալու։ Կփորձենք տեղում պարզել այդ հանդիպման հնարավորությունը։ Տրամաբանությունը հուշում է, որ պետք է այդ հանդիպումը կայանա, եթե այլ գործչի պարագայում լիներ՝ միգուցե կարելի էր մտածել, որ չէ։
Հարցին՝ հավատո՞ւմ է, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հրաժարական կտա, նա պատասխանեց. «Իրադարձությունների զարգացման ընթացքն ամեն ինչ ցույց կտա, և ես գտնում եմ, որ Էդգար Ղազարյանի նախաձեռնությունը բավականին տրամաբանական, գրագետ, համակարգային, հիմնավորված բացատրություններով գործողություններ են: Ես չգիտեմ՝ Նիկոլը այսօր հրաժարական կտա՞, թե՞ ոչ, մեկ է, մի օր գնալու է և պատասխան է տալու Հայաստանում և Արցախում ստեղծված վիճակի համար»:
«Պատասխանատուն իրենք են, թող գնան Արցախում՝ բացատրեն, բարձրագոչ հայտարարություններ էին անում՝ Արցախը Հայաստան է, և վերջ: Նրանցից որևէ մեկին տեսե՞լ եք Արցախում: Մենք 2 անգամ նամակ ենք գրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին, որ անցկացնի Հայաստան-Արցախ միջխորհրդարանական հանձնաժողովի նիստ, ինչո՞ւ չեն այդ նիստերն անցկացնում: Ուղղակի հարց տվեք ԱԺ նախագահին՝ ինչո՞ւ դու քո պարտականությունները չես կատարում»:
«Մեր անկախությունն այսօր վտանգված է, վտանգված է մեր տարածքային ամբողջականությունը, մեր սահմանների անձեռնմխելիությունը, մեր ինքնիշխանությունը: Այսինքն՝ վտանգված է այն հենքը, որի շուրջ ձևավորվեց Անկախության հռչակագիրը: Հետևաբար, պետք է շատ հստակ գիտակցենք և դիմենք մեր հանրությանը, որ մենք կանգնած ենք անկախությունը վերանվաճելու անհրաժեշտության առջև»,- շեշտեց նա:
«Այսօր մենք նման ենք այն տղամարդուն, որի մայրը կամ հայրը աչքի առաջ թպրտում է, բայց մենք խոսում ենք, թե մայրիկի համար ինչ ենք արել», – այսպես բնորոշեց Հայաստանի ներկայիս վիճակը ԳԽ պատգամավոր Մանվել Եղիազարյանը՝ Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ այսօր հրավիրված ԳԽ պատգամավորական նիստի ժամանակ, հավելելով, որ մեր հայրենիքն այսօր հոգեվարքի մեջ է, տանուլ ենք տալիս այն․
ԳԽ նախկին պատգամավոր Ռաֆիկ Ղազինյանը Գերագույն խորհրդի նիստին նշեց, որ առավոտ շուտ արթնացել և Ալավերդուց հասել է Երևան, իսկ Երևանում և երևանամերձ տարածքներում ապրող իր շատ գործընկերներ չեն մասնակցում նիստին:
«Այս ամենագեշ մորեխների տարմը (տարմ, խումբ.- Ն․ Խ․) եկան և ի՞նչ արեցին Հայաստան հայրենիքը»,- ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր, գրող Մերուժան Տեր-Գուլանյանը այսօր Անկախության հռչակագրի ընդունման 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում՝ անդրադառնալով ՀՀ գործող իշխանություններին։
«2018 թվականից հետո պարզ էր, որ Արցախը հանձնելու են Ադրբեջանին, բայց չգիտեինք, որ 5000 անմեղ զինվորի հետ»․ Ռուբեն Հակոբյան
ԳԽ նախկին պատգամավոր Ռուբեն Հակոբյանն այսօրվա Գերագույն խորհրդի նիստին նախ հայտարարեց, որ իր ելույթը ցավոտ է լինելու:
«Ո՞վ ես դու, Ռուբեն Ռուբինյան, որ ժողովրդի անունից ցավակցում ես Քըլըչին». Մեխակ Մխիթարյան
«Այսօր հավաքվել ենք նշելու Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձը, բայց եկել ենք մի փոքր տագնապով, խորին մտահոգությամբ, եկել ենք նաև մեր փորձառությունը, մեր կոչը հնչեցնելու մեր ժողովրդին, համայն հայությանը, Արցախին և ասելու, որ մենք գտնվում ենք շատ վտանգավոր եզրափուլում»,- այսօր Անկախության հռչակագրի 32-րդ տարեդարձի կապակցությամբ հրավիրված նիստի ընթացքում ասաց ՀՀ գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Մխիթարյանը։
Մենք Անկախության հռչակագիրն ընդունեցինք, որ Հայաստանը չթողնենք ԽՍՀՄ փլատակների տակ. Ազատ Արշակյան
«Եթե կուզեք, Անկախության հռչակագիրը փաստաթուղթ էլ չէ, այն Խարտիա է». Խոսրով Հարությունյան
Անկախության սերնդի ներկայացուցիչն ընթերցում է ՀՀ Անկախության հռչակագրի տեքստը
ԳԽ նիստի ընթացքում ցուցադրվեց ՀՀ Անկախության ճանապարհի վերաբերյալ տեսանյութ
Հնչեց ՀՀ օրհներգը, և Գերագույն խորհրդի նիստը համարվեց բացված
«Ցավոք, 30 պատգամավոր է եկել. հուսամ՝ չեն փոշմանել, որ ժամանմակին կողմ են քվեարկել». Կիմ Բալայան
Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան Էդգար Ղազարյանն այսօր Գերագույն խորհրդի նիստի բացմանն ընդգծեց, որ ցավալի իրողության առաջ ենք կանգնած՝ անկախ պետականության կորստի վտանգներ են նկատվում:
«Սփյուռքը մեր նավթն ու գազն է… Ամբողջ հայ ժողովուրդը պետք է աշխատի բանակի համար». Հրանուշ Հակոբյան
Այսօր Անկախության հռչակագրի 32-րդ տարին է։ Այս կապակցությամբ Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը նախաձեռնել է ՀՀ առաջին գումարման Գերագույն խորհրդի պատգամավորների կազմով նիստ։
Անկախության հռչակագրի ընդունման օրվան նվիրված Գերագույն խորհրդի նիստը. ՈՒՂԻՂ
Այսօր հրավիրում եմ Հանրապետության հրապարակ ոչ թե սովորական հանրահավաքի, այլ Անկախության հանրահավաքի
«Ո՞վ է անջատել, սիրելիներս, հո թո՞ւրքը չի անջատել, Աղավնոյի լույսը, ջուրը, կապը անջատել է Արցախի իշխանությունը, ռուս խաղաղապահները չեն անջատել: Բա ձեր ցասումն ինչո՞ւ չեք ուղղում Արցախի իշխանություններին: Երեկ մենք պաշտոնապես «բանտիկով» հանձնեցինք Աղավնոն և Բերձորը, որպեսզի 4 օր հետո Ալիևը Աղավնոյում և Բերձորում տոնի իր կնոջ ծննդյան հերթական տարեդարձը: Բայց Աղավնոն և Բերձորը չեն լինելու մեր հանձնման կարմիր գիծը: Նիկոլը հանձնելու է Տավուշի գյուղերը, Տիգրանաշենը…»։
Պարտությունից՝ կործանում. Էդգար Ղազարյանը ներկայացնում է վաղվա անելիքները. ՈՒՂԻՂ
Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված տղաների մի խումբ ծնողներ այս անգամ այցելել էին Լոռու մարզ՝ Սպիտակ և Վանաձոր քաղաքներ, հանդիպելու մարզում զոհված տղաների ծնողներին և ներկայացնելու իրենց նախաձեռնության առաջնային նպատակը՝ համախմբվել և պատասխանատվության ենթարկել այն անձին կամ անձանց, որոնց պատճառով տղաները զոհվել են։
Քաղաքացիական պայմանագիր կուսակցության կարկառուն ներկայացուցիչ՝ ընդդիմության քաղաքային և մարզային ակցիաների ժամանակ սադրիչ գործողություններ բեմադրած, լրագրողներին որպես նախկին ոստիկան ներկայացած Թաթուլ Ասիլյանն այսօր շրջում էր «Սուրմալու» և «Փեթակ» առևտրի կենտրոնների տարածքում՝ Քրիստափոր փողոցում: Ուշադիր զննում էր շուրջբոլորը, այնպես, ինչպես կաներ ԱԻՆ որևէ պաշտոնյա կամ քննչական մարմիններից մեկի աշխատակից։ Ի դեպ, փողոցը փակ էր քաղաքացիների համար, նշված հատվածում կարող էին անարգել մուտք գործել միայն ոստիկանության, քննչական մարմինների և ԱԻՆ-ի աշխատակիցները։
«Քիչ առաջ Վարչական դատարանը բավարարել է մեր հայցը, և վաղը՝ ժամը 17:00-ին, մեր հավաքը լինելու է այնտեղ, որտեղ որ մենք էինք որոշել, այլ ոչ թե Ոստիկանությունը կամ նրա որոշումներով առաջնորդվող Քազաքապետարանը: Վաղը՝ 17:00-ին, Հանրապետության հրապարակում վստահ տալիս ենք մեր ծանուցումը: Հրապարակը պատկանում է ժողովրդին, հրապարակը պատկանում է իշխանությանը, և իշխանության տերը ժողովուրդն է, և վաղը ժողովուրդն այդ հրապարակից կորոշի՝ ով է լինելու իր վաղվա իշխանավորը»,- Վարչական դատարանի շենքի մոտից փաստաբան Վարազդատ Հարությունյանի հետ ուղիղ եթերում ասաց Սահմանադրական դատարանի (ՍԴ) աշխատակազմի նախկին ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Էդգար Ղազարյանը: