168.am-ն այսօրվա ասուլիսին Նիկոլ Փաշինյանին հետևյալ հարցն ուղղեց. «Արդյո՞ք ՀՀ-ն դիտարկում է իրադարձությունների զարգացման այնպիսի սցենար, որի դեպքում կարող է դուրս գալ ՀԱՊԿ-ից, եթե այո, ապա ո՞ր դեպքում դա կարող է լինել: Արդեն 1.5 տարի է, ադրբեջանական ԶՈւ ներկայացուցիչները գտնվում են ՀՀ սուվերեն տարածքում, անկախ այն հանգամանքից, որ ՌԴ-ն՝ լինելով Հայաստանի անվտանգության երաշխավորը, չի կատարում իր պարտականությունները, արդյո՞ք իշխանությունը կատարում է իր պարտականությունները, եթե այո, ապա ինչպե՞ս, եթե չի կատարում, ապա սահմանադրորեն իրեն վերապահված պարտականությունները չկատարելու դեպքում ի՞նչ կարող է դրան հետևել»:
«Չեմ կարծում, թե մենք հիմա պետք է հրապարակային քննարկենք մեր բանակի սպառազինության և տեխնիկայի համալրման հարցը»,- այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե արդյոք կա՞ զենքերի գնման գործընթաց, և ի՞նչ փուլում է այն։
Եթե Հայաստանը կարողանար իր անվտանգությունն ապահովել, չէր ասի՝ ՌԴ-ն է մեր անվտանգության երաշխավորը. Նիկոլ Փաշինյան
«Կա տեսակետ, որ Ադրբեջանն ուզում է վերացնել հայկական պետությունը և նման տեսակետ ունեցողների հայտարարությունները մերկապարանոց համարվել չեն կարող, որովհետև դուք տեսնում եք, թե ինչ խոսույթ է զարգացնում Ադրբեջանը»,- հունվարի 10-ին ԶԼՄ ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, որ չնայած բազմաթիվ հրապարակումների, պայմավորվածությունների փաստերը ցույց են տալիս, որ Ադրբեջանն այլ բան է ուզում։
Նիկոլ Փաշինյանն այսօրվա ասուլիսին անդրադարձավ Արցախի կարգավիճակի հարցում նշաձողն իջեցնելու իր հայտարարությանը՝ պատասխանելով հարցին, թե ո՞րն է այդ նշաձողն իջեցնելու գինը, և արդյո՞ք ՀՀ-ն կգնա այդ քայլին:
«Անկեղծ ասեմ, ցանկացած բանի պատասխանատուն, ի վերջո, երկրի իշխանությունն է և երկրի գործադիր իշխանության առաջին դեմքը»,- երեք տարի դադարից հետո 2023 թվականի հունվարի 10-ին հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով լրագրողի այն դիտարկմանը, թե ընդդիմությունը պատերազմի, հազարավոր զոհերի, Արցախի շրջափակման, Հայաստանի սուվերեն տարածքի վրա հարձակման համար և այլ խնդիրների համար մեղադրում է հենց իրեն։
Նիկոլ Փաշինյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց, որ ՌԴ-ի հետ միութենական պետության կազմ մտնելու պաշտոնական առաջարկ Հայաստանին չի եղել, բայց միևնույն ժամանակ հավելեց, որ իրականությունն այդքան պարզ չէ, ինչքան թվում է:
«ՀՀ պաշտպանության նախարարն արդեն իսկ ՀԱՊԿ միավորված շտաբին գրավոր տեղեկացրել է, որ մենք ՀՀ-ում նման զորավարժություններ անցկացնելն այս իրավիճակում նպատակահարմար չենք համարում, և այդ զորավարժությունները ՀՀ-ում, համենայնդեպս այս տարի, չեն կայանա»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նիկոլ Փաշինյանը 3 տարվա դադարից հետո 2023 թվականի հունվարի 10-ին, Կառավարության շենքում հանդիպեց ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ պատասխանելու նրանց հարցերին։
«Չեմ կարծում, թե մենք մեր գործընկերների հետ պետք է վերջնագրերով խոսենք: Այն, ինչ մենք ունենք ասելու՝ տվյալ իրադրության հետ կապված, արդեն հրապարակային ասվել է, և մեծ հաշվով ավելացնելու ոչ մի բան չկա: Նաև հրապարակային գնահատականներ են տրվել Լաչինի միջանցքը փակելու փաստին»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով ռուսական տելեգրամյան որոշ ալիքների հրապարակմանը, թե ՀՀ իշխանությունը վերջնագիր է ներկայացրել ռուսական կողմին, որ եթե մինչև հունվարի 10-ը Բերձորի միջանցքը չբացվի, ՀԱՊԿ-ից և ԱՊՀ-ից դուրս գալու մասին է հայտարարելու:
Արցախի խանութներում հերթեր են
Կտրոններ՝ ձեթ, մակարոն, բրինձ, հնդկաձավար և շաքարավազ ստանալու համար․ Արցախը՝ 30 օր շրջափակման մեջ
#ՀԻՄԱ. Առաջին անգամ 3 տարվա դադարից հետո։ Ի՞նչ է հայտարարելու Նիկոլ Փաշինյանը. ՈՒՂԻՂ
«Ցուցարարները կանգնած են Շուշիի տակ: Արցախ գնացող մի քանի ճանապարհներ կան: Ակնհայտորեն պետք է բարձրացվի այն հարցը, որ քանի դեռ Շուշիի ճանապարհին կանգնած են էկո-ցուցարարները, թող նրանք ինչքան ուզում են, անեն իրենց ցույցը, ռուսական զորախումբը թող կանգնի, բացեք Քարվաճառի, Հորադիզի կամ մեկ այլ այլընտրանքային ճանապարհ, որ երթևեկությունը չընդհատվի, եթե այդ ակցիան, ինչպես պնդում եք, Ադրբեջանի իշխանությունները չեն կազմակերպել»,- 168.am-ի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը Բերձորի ճանապարհը բացելու հարցում որևէ հույս չի կապում Հայաստանի իշխանությունների հետ:
Ռուբեն Վարդանյանը ՔՊ-ական չէ, Փաշինյանի նկարն էլ չի կախում իր գլխավերևում: Ադրբեջանն արդեն 29 օր է՝ Արցախում ապրող մեր 120 հազարից ավելի հայրենակցի պահում է շրջափակման մեջ, իսկ Հայաստանի իշխանությունը աշխարհաքաղաքական կենտրոնների վրա մուննաթ գալուց կամ որոշներից էլ մուրալուց զատ՝ որևէ գործնական քայլ չի անում՝ մեր հայրենակիցների փրկության համար։
«Այն, թե որքան անկոտրում կլինի Արցախը, կախված է նրանից, թե ինչպես իրեն կպահի ՀՀ կառավարությունը, հայ ժողովուրդը, Սփյուռքը: Մենք տեսել ենք դեպքեր, երբ շատ սեղմ ժամկետներում մարդիկ չեն դիմացել, տեսել ենք նաև, որ, հեռու չգնանք, Լենինգրադի բլոկադային մարդիկ դիմացան տարիներով»,- 168.am-ի եթերում ասաց «Կոնցեռն Դիալոգ» փաստաբանական գրասենյակի կառավարիչ-գործընկեր, միջազգային իրավունքի մասնագետ Արամ Օրբելյանը:
Ստեփանակերտի Հանրապետական ԲԿ-ում 91 քաղաքացի է բուժում ստանում, 13-ը՝ վերակենդանացման բաժանմունքում
Բոլորն էլ հիշում են՝ իրականում ինչ է ասել Խաչատուր Սուքիասյանը. Վահագն Գրիգորյան
Շրջափակման պատճառով ձնամաքրման աշխատանքները չենք կարողանում կատարել․ արցախցի պաշտոնյա
Սերժ Սարգսյանն ընդդեմ Խաչատուր Սուքիասյանի գործով հերթական դատական նիստը՝ ՈՒՂԻՂ
«Մեդիա կենտրոնում» տեղի է ունեցել քննարկում՝ «Ռազմական դրության ընթացքում սահմանափակել համացանցը. իմա՛ստը» թեմայով:
Ռուս խաղաղապահների մեծաքանակ ավտոշարասյունն անցել է Լաչինի միջանցքով
Հունվարի 9-ից Արցախում մեկ շաբաթով չեն գործի նախադպրոցական հաստատությունները. պատճառը սննդի պակասն է
2023թ. հունվարի 1-ին Արցախի Հանրապետության Մարտունու շրջանի Ճարտար քաղաքի բնակիչ Թորոս Ղազարյանը, ով զբաղվում է անասնապահությամբ, արոտավայրից տուն չէր վերադարձել, որի կապակցությամբ նախաձեռնվել են որոնողական աշխատանքներ, այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ԱԱԾ-ն:
Ռուբեն Վարդանյանը` Արցախում տիրող իրավիճակի մասին
«Երբեք չպետք է մոռանանք, որ գործ ունենք թուրքի հետ. թուրքը չի փոխվում, իր նպատակներն ու հեռահար ձգտումները մնացել են նույնը: Ի տարբերություն մեզ՝ թուրքը ունի ձևակերպված գաղափարախոսություն, որը նպատակասլաց ձևով փորձում է իրականացնել»,- 168TV-ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց հոգեբան Կարինե Նալչաջյանը՝ ընդգծելով, որ մեր գոյությունը թուրքի համար խանգարող հանգամանք է, դրա համար պատմական տարբեր փուլերում մեզ վերացնելու, իրենց երազանքների ճանապարհից հանելու նպատակն իրականացնում են:
Երբ վիրահատության սեղանին հիվանդին թմրեցնում են, վիրահատությունից հետո նա արագորեն չի արթնանում ու թմբիրից դուրս գալիս։ Մեր ժողովուրդը երեսնամյա անկախության շրջանում այդ իմաստով վիրահատության չի ենթարկվել, բայց կաթիլ-կաթիլ թմրել է, և միանգամից հնարավոր չէ թմբիրից դուրս գալ։ Նույնիսկ արցախյան երկրորդ պատերազմի հետևանքները, որոնք իրականում պիտի ցնցում առաջացնեին, մեր հասարակությանը թմբիրից դուրս չբերեցին։
«Մենք պետք է խոսենք մեր համազգային պայքարի և հաղթանակի մասին. ուրիշ ճանապարհ չունենք»,- 168 TV- ի եթերում նման տեսակետ հայտնեց Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը, անդրադառնալով հայկական աշխարհի առաջ ծառացած մարտահրավերներին ու 2023 թվականին, որպես ազգ, մեր առաջնահերթություններին:
2023-ի Տարեմուտը նշանավորվում է մի կողմից՝ սովահար, շրջափակված, մեկուսացած ու Հայաստանի կողմից կատարելապես լքված Արցախով, մյուս կողմից՝ վարչապետի աթոռը զավթած անձի այն ուղերձով, որ այս տարի ինքը վերջնականապես հանձնելու է Արցախը։ Միգուցե տոնական սեղանների շուրջ խմբված քաղաքացիներն առանձնակի ուշադրություն չդարձրին, բայց Փաշինյանի Ամանորի ուղերձի կարևորագույն դրույթն Արցախի ամբողջական հանձնման խոստումն էր։