Նիկոլը քանդեց հարյուր-հազարավոր տներ ու կյանքեր, բայց փոխարենը նոր կյանք ու երկիր չկառուցեց։ Ալիևի հետ ձեռք ձեռքի տված՝ նրան հաջողվեց հայաթափել մի երկրամաս, որը վերջին երեք հազար տարում ոչ մի թշնամի չէր հաջողել անել։
Եթե Ադրբեջանը հրապարակային իր նվիրվածությունն արտահայտի՝ պայմանագրի կնքումը կարճ ժամանակի հարց է
Հայաստանի ատոմային էլեկտրակայանն այս պահին մինչև 2026 թվական աշխատելու լիցենզիա ունի, կիրականացվեն մի շարք աշխատանքներ՝ այն երկարաձգելու ուղղությամբ: Այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին՝ անդրադառնալով ՔՊ խմբակցության պատգամավոր Լիլիթ Մինասյանի հարցին՝ ՄԱԳԱՏԷ-ին ուղղված Թուրքիայի՝ Մեծամորի ատոմակայանը փակելու պահանջի վերաբերյալ:
«Եթե սա է ՄԱԿ-ի արձագանքը, ապա սա չափազանց ուշ է և չափազանց քիչ»: ԱԺ-ում Կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ արձագանքելով Արցախի բռնի հայաթափումից անմիջապես հետո՝ ՄԱԿ-ի փաստահավաք առաքելության Արցախ կատարած այցին:
Պրահայում Արցախն Ադրբեջանի մաս ճանաչելը հանգեցրեց Արցախի կորստին. Լիլիթ Գալստյանը՝ Փաշինյանին
Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը վստահ է, որ Ադրբեջանի հետ առկա բոլոր հարցերը և տարիներ շարունակ կուտակված խնդիրները պետք է լուծել քաղաքական ճանապարհով՝ խաղաղ բանակցությունների միջոցով։ Միրզոյանն այս մասին ասաց Ազգային ժողովում Կառավարության անդամների հետ հարց ու պատասխանի ժամանակ։
«Ուրեմն եկեք Ձեզ տանեմ… հիմա կասեի հա… մի հատ Դուք հանգստացեք… մյուս անգամ այդ բառապաշարը չկրկնեք…»,- ասաց Նիկոլ Փաշինյանը և անպատասխան թողնելով Սեյրան Օհանյանի հարցը, թե ինչ պետք է անի՝ անմիջապես հեռացավ ԱԺ ամբիոնից:
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը հայտարարեց, որ ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանի պատասխաններից հստակ երևում է, որ Արցախում տեղի ունեցածը Հայաստանի գործող իշխանության անմիջական մասնակցությամբ իրականացված պատժիչ գործողություն է։
Հերիք չէ Սյունիքի անվտանգությանը հղում անեք. եկեք ձեզ տանեմ՝ հեսա կասեմ հա. Փաշինյանը՝ պատգամավորին
Մեզ համար շատ կարևոր էր Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցների բուժօգնությունը. Անահիտ Ավանեսյան
Փորդ տնկած՝ եկել մեծ-մեծ խոսում ես, ո՞վ եք «վափշե». Փաշինյանի խոսույթն՝ ԱԺ ամբիոնից
Եթե ընդդիմադիրները չափն անցան, ում պետք է կուղարկենք Վարդաշեն, ում պետք չէ՝ այլ տեղ. Նիկոլ Փաշինյան
Այսօր ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը դիմելով Նիկոլ Փաշինյանին՝ ասաց, որ ժամանակին խորհրդարանի ամբիոնից հայտարարում էր, թե միջազգային հանրությունը պահանջում է Արցախի հարցում մի փոքր իջեցնել նշաձողը, որի դեպքում միջազգային լայն կոնսոլիդացիա կլինի։
Արցախից բռնի տեղահանված և առանց ծնողների խնամքի մնացած երեխաներ կան. Նարեկ Մկրտչյան
Ձեր պատասխանից գո՞հ եք, նորից Ադրբեջանին պաշտպանվելու հիմք եք տալիս. Ռուստամյանը՝ Փաշինյանին
Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց այն պայմանը, թե որ դեպքում ինքը հրաժարական կտա, անգամ առանց վայրկյան անգամ կորցնելու։
«Մենք մինչև վերջին պահն ու անգամ այսօր հաստատել ենք Գրանադա այցելությունը: Ընդ որում՝ շատ կառուցողական ու լավատես էինք տրամադրված, որովհետև կարծում էինք, որ շրջադարձային նշանակության փաստաթուղթը ստորագրելու մեծ հնարավորություն կար»,- ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:
Արդյո՞ք Ադրբեջանի խամաճիկային կառավարությունն է երաշխավորելու Հայաստանի անկախությունն ու ինքնիշխանությունը: Արդյո՞ք սա է այն նոր Հայաստանը, որը ՀՀ կառավարությունը փորձում է կերտել: ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը՝ հավելելով, որ ՀՀ իշխանություններն, ըստ էության, լվացին ձեռքերը՝ հայտարարելով, թե Արցախում տեղի ունեցածը կապված է այնտեղի իշխանափոխության հետ:
ՀՀ տեղափոխված մոտ 72.000 մեր հայրենակից հաշվառված է հանրապետության տարբեր մարզերում: Ամենամեծ թիվը Կոտայքի մարզում է, որտեղ հաշվառվածների թիվը հասնում է 20 հազարի, իսկ Արարատի մարզում տեղափոխվել է 17 հազար մեր հայրենակից: ԱԺ-ում Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ հավելելով, որ որոշակի տեղաբաշխվածություն կա նաև Երևանում ու մյուս մարզերում:
Արցախի հայաթափումից հետո Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում պատասխանում է պատգամավորների հարցերին. ՈւՂԻՂ
Զախարովան մեկնաբանեց Գրանադայում կայանալիք բանակցություններից Ալիևի հրաժարվելու լուրը
Հայաստանում ռուսական ռազմաբազայի տեղակայման հետ կապված հարցերը կարգավորվում են համապատասխան փաստաթղթերով։ Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
Ղարաբաղի բնակչության մի մասը մտածում է վերադառնալ. Զախարովա
Զախարովայի անսպասելի ու սուր հարցերը Հայկ Խալաթյանին
Զախարովան անդրադարձավ Ռուբեն Վարդանյանին
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան այսօրվա ճեպազրույցի ընթացքում մեկնաբանել է Լեռնային Ղարաբաղի նախկին նախագահների և այլ անձանց ձերբակալությունները:
Աֆրիկյան երկրները կարող են պատմել Ֆրանսիայի ռազմական ներկայության մասին. Զախարովան՝ հայ-ֆրանսիական ռազմական համագործակցության մասին
Խաղաղապահների տեղակայման ժամկետները կորոշվեն Ադրբեջանի գործընկերների հետ համատեղ
Զախարովան մեկնաբանեց Լավրովի հայտարարությունը, թե Հայաստանի իշխանությունները ժամանակավոր են
ՌԴ հեռուստաընկերությունների հեռարձակման դադարեցումը հարված է այն հիմքերին, որոնք կազմում են ՀՀ իշխանությունների քաղաքական պլատֆորմը․ Զախարովա